28.04.2025
Սա քաղաքական հետապնդում է, քաղաքական ռեպրեսիա, քաղաքական տեռոր. Վահե Հակոբյան
prev Նախորդ նորություն

ՊԵԿ-ը խոչընդոտում է պղնձի խտանյութի և ֆերրոմոլիբդենի արտահանումները. ԶՊՄԿ

Ժամեր առաջ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության պաշտոնական էլեկտրոնային կայքում հրապարակվել է հաշվետվություն, որով տեղեկացվում է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն առանց որևէ հիմնավորման խոչընդոտում է ընկերության կողմից պղնձի խտանյութի և ֆերրոմոլիբդենի արտահանումները։


Ինչպես նշվում է հաշվետվության մեջ, ընկերությունը ստիպված բեռնաթափել է 140 000 կգ ֆերրոմոլիբդեն, որի արտահանումը անորոշ ժամկետով կասեցված է:


Իրավիճակը ավելի լուրջ է պղնձի խտանյութի արտահանման մասով, որը դեռևս բարձված է 75 երկաթուղային վագոններում և սպասում է մաքսային մարմինների ձգձգվող թույլտվությանը։ Ընդ որում, ինչպես նշվում է հաշվետվության մեջ, ընկերությունը կատարել է օրենքի բոլոր պահանջները և վճարումները, սակայն մինչ այժմ արտադրանքի արտահանումը ՊԵԿ-ի կողմից կամայականորեն չի թույլատրվում։


Մաքսային մարմնի պաշտոնատար անձանց գործողություններում, ըստ հայտարարության, պարունակվում են հանցագործության հատկանիշներ, որոնց վերաբերյալ հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին։


"Հանքագործական արտադրանքի արտահանումը բավականին մեծ կշիռ ունի ՀՀ արտահանման կառուցվածքում և ուղղակիորեն պայմանավորում է արտարժույթի ներհոսքը հանրապետություն և նպաստում ազգային արժույթի կայունությանը", - ասված է հայտարարության։


Ինչպես նշում են ԶԼՄ-ները, կոմբինատի արտահանման կշիռը ՀՀ ընդհանուր արտահանման մեջ վերջին տարիներին կազմում է մոտ 20 տոկոս, իսկ ՀՀ մուտք գործող արտարժույթի տեսանկյունից՝ մոտ 9 տոկոս։


 

ԱՄՆ շարունակելու է ջանքեր գործադրել գերիներին վերադարձնելու համար. Բլինքենը՝ Փաշինյանին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար