26.11.2024
Նախագահը պարգևատրել է մի շարք պայմանագրային զինծառայողների
prev Նախորդ նորություն

Սա քաղաքական հետապնդում է, քաղաքական ռեպրեսիա, քաղաքական տեռոր. Վահե Հակոբյան

«Հայաստան» դաշինքը դաշինքի մաս կազմող՝ Սյունիքի որոշ համայնքապետերերի նկատմամբ քրեական հետապնդումներում քաղաքական ենթատեքստ է տեսնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասացին դաշինքի առաջնորդները հուլիսի 13-ի ասուլիսում:


«Այսօր հետապնդվում են «Վերածնվող Հայաստան» կուսակցության խորհրդի անդամները, որոնք մաս են կազմում «Հայաստան» դաշինքի, նույն իրենք՝ Սյունիքի համայնքի ղեկավարները»,-ասաց «Հայաստան» դաշինքի անդամ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանը:


Նա հիշեցրեց, որ դատարանը Մեղրիի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանին 2 ամսով կալանավորելու որոշում է կայացրել, մինչև այդ կալանավորվել էր Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը: Հակոբյանի խոսքով՝ արդեն միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ՝ դաշինքի ցուցակի անդամ, Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համաձայնություն տալու մասին:


Հակոբյանը հիշեցրեց, որ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի նկատմամբ ևս իրականացվում է քրեական հետապնդում:


Նա հարց առաջ քաշեց՝ ինչու՞ ընտրություններից հետո: «Մեր գնահատմամբ՝ սա քաղաքական հետապնդում է, քաղաքական ռեպրեսիա, քաղաքական տեռոր»,-ասաց Հակոբյանը:


Դաշինքի անդամ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը նշեց, թե այդ ամենն իրենք կապում են, իր խոսքով, առաջիկայում Հայաստանին սպասվող ցավոտ լուծումների հետ: «Քաղաքական հետապնդումները շարունակվում են, և մենք բոլոր հնարավոր միջոցներով պայքարելու ենք այս ամենի դեմ, որպեսզի թույլ չտանք կոտրել մեր ժողովրդի դիմադրողականությունը և ապօրինի մեղադրանքներով մեկուսացնել մեր համակիրներին»,-ասաց Սաղաթելյանը: