7.10.2024
Երիցյանը կշարունակի պաշտոնավարել որպես ԱՊՀ Տարածաշրջանային խորհրդակցական խմբի համանախագահ
prev Նախորդ նորություն

Ադրբեջանում Չինաստանի դեսպանը չի խոսել «Զանգեզուրի միջանցքի» մասին

Ադրբեջանում Չինաստանի դեսպանը չի խոսել «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Այս մասին այսօր՝ հուլիսի 2-ին, հայտարարել է Հայաստանում Չինաստանի դեսպան ֆան Յունը։


«Չինական կողմը նման կարծիք չի հայտնել», - ասել է նա լրագրողներին:


Ավելին, Ֆան Յունը վստահեցրել է, որ վերոնշյալ իրավիճակն իրենք արդեն քննարկել են «ադրբեջանցի գործընկերների» հետ։


Միաժամանակ Պեկինը հույս է հայտնում, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը կարող է կարգավորվել բանակցությունների միջոցով, եւ պատրաստ է իր ներդրումն ունենալ խաղաղության պահպանման գործում:


Ինչի՞ մասին են գրել ադրբեջանական լրատվամիջոցները


Հուլիսի 1-ին տեղի է ունեցել Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայել Ջաբբարովի հանդիպումը Բաքվում Չինաստանի դեսպան Գուո Մինի հետ:


Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ հանդիպման ընթացքում դեսպան Գուո Մինը ասել է. «Զանգեզուրի տրանսպորտային միջանցքը ներդրում կունենա Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» տրանսպորտային նախագծում»:

Հրապարակումն ամբողջությամբ ապատեղեկատվություն է. ԲԴԽ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mid.ru
05.10.2024
Հայաստանի նորանշանակ դեսպանը հանդիպել է Լավրովին. քննարկվել են երկկողմ հարաբերությունները