10.10.2024
ՊԵԿ-ը հայտնաբերել է 97կգ քաշով «hերոին» տեսակի թմրամիջոց. ձերբակալվել է Թուքիայի քաղաքացի
prev Նախորդ նորություն

Երիցյանը կշարունակի պաշտոնավարել որպես ԱՊՀ Տարածաշրջանային խորհրդակցական խմբի համանախագահ

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը ևս երկու տարի կպաշտոնավարի որպես Ֆինանսական կայունության խորհրդի ԱՊՀ տարածաշրջանային խորհրդակցական խմբի համանախագահ՝ ՌԴ ֆինանսների փոխնախարար Ալեքսեյ Մոյիսեևի հետ միասին:

ԿԲ-ից հայտնում են, որ ԱՊՀ տարածաշրջանային խորհրդակցական խմբի անդամներն են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի ֆինանսական ոլորտի պաշտոնատար անձինք: Շվեյցարիան և Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հրավիրված են Խմբի նիստերին` որպես մշտական դիտորդներ:

Ֆինանսական կայունության խորհուրդը (ՖԿԽ) միջազգային մարմին է, որը մշտադիտարկում և առաջարկություններ է ներկայացնում համաշխարհային ֆինանսական համակարգի վերաբերյալ:

ՖԿԽ-ն նպաստում է միջազգային ֆինանսական կայունությանը` համակարգելով ազգային ֆինանսական մարմինների և միջազգային ստանդարտներ սահմանող մարմինների աշխատանքները, որոնք աշխատում են ուժեղ կարգավորիչ, վերահսկողական և ֆինանսական ոլորտի այլ քաղաքականությունների մշակման ուղղությամբ: ՖԿԽ-ն խթանում է հավասար մրցակցային պայմաններ` խրախուսելով այդ քաղաքականությունների համահունչ իրականացումը համապատասխան ոլորտներում և իրավասությունների ներքո:

ՖԿԽ-ն, գործելով իր անդամ երկրների միջոցով, ձգտում է ամրապնդել ֆինանսական համակարգերը և բարձրացնել միջազգային ֆինանսական շուկաների կայունությունը: Այս օրակարգի իրականացման համար մշակված քաղաքականություններն իրականացվում են մասնակից երկրների իշխանությունների կողմից:
ՖԿԽ-ի նախագահն ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի փոխնախագահ Ռանդալ Քուարլսն է, իսկ տեղակալը՝ Նիդեռլանդների բանկի նախագահ Քլասս Նոթը:

Ադրբեջանում Չինաստանի դեսպանը չի խոսել «Զանգեզուրի միջանցքի» մասին
Հաջորդ նորություն next
 Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները
10.10.2024
Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները