23.11.2024
Ադրբեջանում Չինաստանի դեսպանը չի խոսել «Զանգեզուրի միջանցքի» մասին
prev Նախորդ նորություն

Հրապարակումն ամբողջությամբ ապատեղեկատվություն է. ԲԴԽ

«Հրապարակ» օրաթերթը այսօր «Ջհանգիրյանի դռանը կոնյակ-բոնբոներկայով հերթեր են» վերտառությամբ իրականությանը չհամապատասխանող լուր է տպագրել, որտեղ արվում են մի շարք մտացածին պնդումներ: Այս մասին ասված է Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության հայտարարության մեջ:


«Հայտնում ենք, որ հրապարակումն ամբողջությամբ ապատեղեկատվություն է:


«Հրապարակ» օրաթերթից պահանջում ենք հերքել ակնհայտ սուտ տեղեկությունները և զերծ մնալ չստուգված լուրերը հանրայնացնելուց»,- ասված է հաղորդագրության մեջ:


VERELQ-ը հիշեցնում է, որ ըստ մամուլի հրապարակման՝ «իրեն «օրենքի ուժով» ԲԴԽ նախագահ կարգած Գագիկ Ջհանգիրյանի կաբինետի դիմաց այս օրերին կոնյակ-բոնբոներկայով հերթեր են գոյացել։ Հերթով Ջհանգիրյանի մոտ են մտնում տարբեր դատավորներ՝ իրենց գործերը դասավորելու։ Բանն այն է, որ հուլիսին լրանում է մի շարք դատարանների նախագահների պաշտոնավարման երեք տարին, եւ ԲԴԽ-ն պետք է նոր նախագահներ նշանակի։ Հիմա դատավորները հերթով մտնում են Ջհանգիրյանի մոտ՝ խնդրելու, միջնորդելու, իրենց հավատարմությունը հայտնելու, կաշառելու, որ հենց իրենք նշանակվեն այս կամ այն դատարանի նախագահ» ։