25.11.2024
Ջուլֆալակյան. 70% քվեով գրեթե լուծվեց Արցախի հարցը, 54%-ով էլ ավարտին կհասցվի մնացածը
prev Նախորդ նորություն

Թուրքիայից ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքը ևս 6 ամսով երկարացվեց

Կառավարության որոշմամբ ևս 6 ամսով երկարացվել է դեպի Հայաստան թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքը:


Կառավարության հունիսի 24-ի նիստում ևս վեց ամիս ժամկետով երկարաձգեց թուրքական ապրանքի ներմուծման արգելքը։ Նախորդ որոշման վեցամսյա ժամկետը լրանում է հուլիսի մեկին։ «Սա նշանակում է, որ կա անհրաժեշտություն նոր որոշման, որով կնախատեսվի ևս վեց ամսով երկարաձգել թուրքական ծագում ունեցող վերջնական սպառում ունեցող ապրանքների նորմուծումը ՀՀ»,- նիստի ժամանակ ներկայացնելով հարցը՝ ասաց էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը։


Նրա խոսքով, Թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքով ոչ միայն տնտեսական բնույթի սանկցիա է կիրառվում Թուրքիայի նկատմամբ, այլև անվտանգության տեսանկյունից դադարեցվում է Հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսական սնուցումը:


«Միաժամանակ կանխարգելվում է թշնամական տրամադրված երկրից վերջնական սպառման ապրանքների ներմուծման միջոցով տարատեսակ վտանգների ներթափանցումը: Մենք որոշակի ուսումնասիրություն ենք կատարել, թե ինչ է տեղի ունեցել նախորդ վեց ամիսներին», - ասել է նա ու հավելել, որ Թուրքիայից ընդհանուր ներմուծման ծավալները նվազել են մոտավորապես 70 տոկոսով։


«Եվ կտրուկ փոխվել են ներմուծվող ապրանքների կազմը կամ բաղադրությունը։ Եթե նախկինում այնտեղ եղել են ավիավառելիքը, ցիտրուսային մրգերը, մաքրող միջոցները, բանջարեղենը, տիրոկատաժե գործվածքը, ապա հիմա հիմնականում շինանյութ, տրիկոտաժե և բամբակե գործվածք և բնական կաշի»,- նկատե է նախարարը։


Հայաստանի կառավարությունը անցյալ տարվա դեկտեմբերի 31-ից արգելեց թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստան։ Պատճառը Թուրքիայի կողմից Ադրբեջանի սատարումն է՝ Արցախում ագրեսիա կազմակերպելու հարցում։