22.04.2025
Թուրքիայից ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքը ևս 6 ամսով երկարացվեց
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի ԶՈւ-ն սպառնացել է սպանել մի խումբ իսպանացի լրագրողների. RSF

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը (RSF) հայտարարում է, որ Ադրբեջանի զինված ուժերը սպառնացել են սպանել մի խումբ իսպանացի լրագրողների Գեղարքունիքի մարզում:


Կազմակերպությունը խստորեն դատապարտում է լրագրողների նկատմամբ այս անթույլատրելի արարքը։


«Ադրբեջանական զինուժը մահվան սպառնալիքներ է հնչեցրել իսպանացի լրագրողների խմբի հասցեին, երբ նրանք լուսաբանել են Գեղարքունիքի մարզի Ադրբեջանի հետ սահմանից ոչ հեռու գտնվող դիրքում տիրող իրավիճակը։ RSF խստորեն դատապարտում է այս անթույլատրելի արարքը լրագրողների նկատմամբ», - ասված Է կազմակերպության Twitter-ի հաղորդագրության մեջ:

Արցախում աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են Վարանդայում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան