21.04.2025
Ռուս սակրավորները Սոս ավանի պայթյունավտանգ առարկաներից մաքրում են տեղանքը
prev Նախորդ նորություն

Ջուլֆալակյան. 70% քվեով գրեթե լուծվեց Արցախի հարցը, 54%-ով էլ ավարտին կհասցվի մնացածը

Թավշյա հեղափոխությունից հետո իշխանության ստացած 70% քվեով գրեթե լուծվեց Արցախի հարցը, 54%-ով էլ ավարտին կհասցվի մնացածը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը:


«Քանի որ հանրության մեծամասնությունը գոհ է իր կատարած ընտրությունից, ուրախ է և երջանիկ, հասկանում եմ, որ այլևս քաղաքական գրառումները հաճելի չեն, ուստի հնարավորինս հակիրճ.


Հունիսի 21-ի ընտրությունների արդյունքները բխում են բոլորի շահերից (Հյուսիս, Արևմուտք, Արևելք…), բացի Հայաստանից: 70% քվեով գրեթե լուծվեց Արցախի հարցը, 54%-ով էլ ավարտին կհասցվի մնացածը: Ժողովրդի ընտրածն է, ամեն ինչ արդար է, հետո ոչ մեկից չբողոքենք: Ահա թե ինչպես է աշխատում մեծ քաղաքականությունը», - ասված է նրա գրառման մեջ։


 

Թուրքիայից ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքը ևս 6 ամսով երկարացվեց
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան