24.11.2024
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը շարունակում է գործել. դեսպան
prev Նախորդ նորություն

Կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը լավ հարաբերություններ ունենան. Սալոմե Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «Agenzia Nova Srl»-ին տված հարցազրույցում ասել է, որ Հռոմի պապի հետ հանդիպման ժամանակ խոսել է նաև Հայաստան-Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։


«Ես Հռոմի պապի հետ խոսեցի նաև տարածաշրջանում մեկ այլ հակամարտության` Հայաստանի ու Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղում պատերազմի մասին: Նորագույն պատմության մեջ առաջին անգամ Վրաստանը շարունակեց իր ավանդույթները և կարողացավ միջնորդի դեր կատարել երկու երկրների միջև: Հուսով ենք, որ ներկայիս իրավիճակն էլ ավելի կբարելավվի, հատկապես ՀՀ արտահերթ ընտրություններից հետո:


2020 թվականի աշնանը, հակամարտության հենց սկզբից, Վրաստանը երկու երկրների իշխանություններին առաջարկեց այցելել Թբիլիսի և կողմերի միջև երկխոսության ֆորում անցկացնել, և մենք հուսով ենք, որ հետագայում ևս դրական դեր կխաղանք:


Կարևոր է, այդ թվում նաև Վրաստանի համար, որ երկու երկրները լավ հարաբերություններ ունենան: Եթե ​​այս հակամարտությունը սրվեր, դա ևս մեկ ողբերգություն կլիներ: Մենք ցանկանում ենք ստեղծել երկխոսության և կայունության հարթակ: Սա Վրաստանին բնորոշ առանձնահատկությունն է, որը նպաստում է կրոնական դավանանքների և էթնիկական խմբերի գոյակցությանը: Վրաստանը գոյատևելու և զարգանալու այլ տարբերակ չունի», – ասել է Զուրաբիշվիլին: