24.11.2024
Ավստրիայի, Լիտվայի և Ռումինիայի ԱԳ նախարարները կայցելեն Հարավային Կովկասի երկրներ
prev Նախորդ նորություն

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը շարունակում է գործել. դեսպան

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Մոսկվան ելնում է նրանից, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափը շարունակում է գործել:


Նա պարզաբանել է, որ կան այն հարցերը, որոնք մտնում են համանախագահների ձևաչափի օրակարգ։ «Ես կարծում եմ, որ այստեղ շատ բան կախված կլինի նաեւ կողմերի դիրքորոշումից», - հավելել է դեսպանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:


Պատասխանելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջան հնարավոր այցելության մասին հարցին՝ Կոպիրկինը պարզաբանել է. «Ես գիտեմ, որ նման գաղափարներ կան։ Դա օրակարգում է, բայց կոնկրետ տեղեկատվություն (երբ և ինչպես) ես դեռ չունեմ»։