25.11.2024
prev Նախորդ նորություն

Ժամը 11:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 12,2%-ը

Այսօր՝ ժամը 11:00 -ի դրությամբ Հայաստանում քվեարկությանը մասնակցել է 316 291 մարդ, կամ ընտրելու իրավունք ունեցողների 12,20%-ը: 2018-ի ընտրություններին նույն ժամին քվեարկել էր 7.8 տոկոսը:


Ինչպես հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ամենաակտիվը ընտրություններին մասնակցել են Սյունիքի և Տավուշի բնակիչները։ Ստորև ներկայացված է ընտրության մասնակիցների թիվը՝ ըստ մարզերի։


Երևանում՝ քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 859 000։ Քվեարկության մասնակիցների թիվը՝ 120 166 կամ 13,99


Արագածոտնում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 117 472 է։ Քվեարկության մասնակիցների թիվը՝ 12 318 կամ 10,49 %:


Արարատի մարզում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 223 360 է։ Քվեարկության մասնակիցների թիվը՝ 27 676 կամ 12,39 %:


Արմավիրում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 235 840 է։ Քվեարկության մասնակիցների թիվը՝ 23 488 կամ 9,96 %:


Գեղարքունիքում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 189 527 է։ Քվեարկության մասնակիցների թիվը՝ 18 556 կամ 9,79 %:


Լոռու մարզում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 233 552 է։ Քվեարկության մասնակիցների թիվը՝ 26 086 կամ 11,17 %:


Կոտայքում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 242 022 է։ Քվեարկության մասնակիցների թիվը՝ 30 342 կամ 12,54 %:


Շիրակում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 226 763 է։ Քվեարկության մասնակիցների թիվը՝ 19 106 կամ 8,4 %:


Սյունիքում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 109 726 է։ Քվեարկության մասնակիցների թիվը՝ 17 269 կամ 15,74 %:


Վայոց Ձորում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 46 620 է։ Քվեարկության մասնակիցների թիվը՝ 5 649 կամ 12,22 %:


Տավուշում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 109 690 է։ Քվեարկության մասնակիցների թիվը՝ 15 585 կամ 14,21 %: