12.12.2024
Ժամը 11:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 12,2%-ը
prev Նախորդ նորություն

Ոստիկանությունը պարզում է «Հայաստան» դաշինքի դեմ թերթիկներ տարածելու հանգամանքը

Սոցցանցերում տեղեկություն է տարածվել, որ անհայտ անձինք «Հայաստան» դաշինքի դեմ հակաքարոզչական թերթիկներ են լցրել Երևանի տարբեր փողոցներ։


Ոստիկանությունը հայտնում է, որ հրապարակման հիման վրա ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։


Ձեռնարկվում են միջոցառումներ` կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ։


Ավելի վաղ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը հայտնել էր, որ առաջին հերթին դա օրենքի կոպիտ խախտում է:


«Քաղաքում տեղադրված են հազարավոր տեսախցիկներ, արդեն կան կադրեր համացանցում եւ այն փաստը, որ մինչեւ հիմա չի հայտնաբերված, թե ով է արել, մեծ կասկած է առաջացնում, որ դա արվում է իշխանության կողմից կամ իրենց ուղղորդմամբ:


Այս մասին, այսօր՝ հունիսի 20-ին, քվեարկությունից հետո լրագրողների հետ զարույցում նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով այսօր Երեւանի փողոցներում հայտնված:


Եթե մոտակա 1-2 ժամվա ընթացքում ոստիկանությունը չհայտնաբերի հանցագործներին, ապա մենք կհամարենք եւ կհայտարարենք, որ դա արվում է իշխանության կողմից»,-ասել է նա: