25.11.2024
Փաշինյանը քվեարկեց ու հեռացավ. լրագրողների հետ ավանդական ճեպազրույց չեղավ
prev Նախորդ նորություն

"Բացառում եմ". Ծառուկյանը քվեարկեց ու կրկնեց՝ Փաշինյանի հետ կոալիցիա չի կազմի

"Բարգավաճ Հայաստան" կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը քվեարկել է անվտանգ հայրենիքի, զարգացող տնտեսության, բարգավաճ Հայաստանի համար: Այս մասին ընտրատեղամասում քվեարկելուց հետո լրագրողներին ասաց ԲՀԿ առանջորդը:


Հարցին՝ իր վրա ճնշում եղել է, օրինակ, Նիկոլ Փաշինյանի հետ կոալիցիա կազմելու առումով, Ծառուկյանն արձագանքեց՝ ինձ "տարան, ձերբակալեցին, չկարողացան ազդել, հիմա ո՞վ կարող է ազդել":


Թե ինչպիսի Հայաստանում վաղը կարթնանանք հարցին Ծառուկյանը նշեց, որ որոշողը ժողովուրդն է: Ինչպես գտնում է նպատակահարմար, նրան էլ ձայնը տալու է:


Ինչ վերաբերում է հարցին, թե բացառում է Նիկոլ Փաշինյանի հետ կոալիցիան, Ծառուկյանը նախ ասաց, որ այդ հարցին պատասխանել է բազմիցս և չի ցանկանում մի քանի անգամ կրկնել: Բայց այդուհանդերձ կրկնեց: "Բացառում եմ, ու մի քանի անգամ ես դա կրկնել եմ":


Այն հարցին, թե արդյոք կանխատեսում է բախումներ հետընտրական շրջանում, Գագիկ Ծառուկյանը զարմացավ՝ եթե ամեն ինչ կարգ ու կանոնով գնա, ի՞նչ աղմուկի մասին է խոսքը.


"Եթե ժողովուրդը չի ցանկացել, ձայն չի տվել՝ ի՞նչ պետք է անեն.,- հավելեց նա: