22.11.2024
Այցը ներքաղաքական ենթատեքստ չունի. ՀՀ կայցելի ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատարը
prev Նախորդ նորություն

ԲՀԿ-ն ու «Իմ քայլը» միմյանց մեղադրել են անգործության ու բացակայությունների համար

Բոլոր նրանք, ովքեր սպասում են կամ ցանկանում են հայկական պետության կազմալուծումը, պետք է համբերությամբ համալրվեն, որովհետև նման բան տեղի չի ունենա։ Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, խորհրդարանում հայտարարել է պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» դաշինքի խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը։


Վարդանյանի հայտարարությունը հնչել է ի պատասխան «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանի ելույթի, որը վրդովվել էր պետբյուջեի կատարման հաշվետվության նախնական քննարկումներին ԱԳ փոխնախարարի բացակայությունից և այդ կապակցությամբ նշել, որ Հայաստանում պետական կառավարման համակարգը վերանում է:


«Չկա և չի լինի նման բան, դա առաջին հերթին։ Երկրորդ՝ կուզենայի իմանալ, թե վերջին անգամ երբ են ԲՀԿ-ականները մասնակցել պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստին։ Երբ է վերջին անգամ մասնակցել ԱԺ խորհրդի նիստին: Ես կոչ եմ անում, խորհրդարանի աշխատանքները լուսաբանող ԶԼՄ-ները ցուցադրեն ոչ միայն խորհրդարանի ամբիոնը, այլև դահլիճը, որպեսզի հասարակությանը պարզ լինի, թե ով է այստեղ աշխատում, իսկ ով՝ պարզապես ժամանակ է անցկացնում», - վրդովվել է Վարդանյանը:


Ի պատասխան՝ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը նշեց, որ պատերազմից հետո այն հարցը, որ քննարկվում է խորհրդարանում, չի լուծում երկրի առջև ծառացած սպառնալիքները։ «Ինչո՞ւ ( գայինք): Աճող վտանգի պայմաններում արդյունաբերական կանեփի թեման քննարկելո՞ւ համար»- հարց տվեց Աբովյանը։ Նա Վարդանյանին արգելեց է ուղղություն ցույց տալ ԲՀԿ-ին և ընդհանրապես ընդդիմությանը, ինչպես վարվել, ինչպես և ինչի համար քվեարկել։


Միքայել Մելքումյանը լրացրեց գործընկերոջը. «Երեկ տեղի է ունեցել երեք հանձնաժողովների՝ արտաքին հարաբերությունների, եվրաինտեգրման, Եվրասիական և տարածաշրջանային ինտեգրման հարցերի համատեղ նիստը։ Ավելի վաղ այդ նիստը տեղի չի ունեցել, քանի որ ԱԳՆ-ից ոչ ոք չի եկել, երեկ էլ եկել է ԱԳՆ ֆինանսական վարչության ղեկավարը, որը լիազորված չի եղել պատասխանել պատգամավորների հարցերի ճնշող մեծամասնությանը»։


Վարդանյանը հայտարարել է, որ պատգամավորները պարտավոր են առաջնորդվել ինստիտուցիոնալ մոտեցումներով, ԱԳՆ-ն, որպես ինստիտուտ, մասնակցել է պետբյուջեի կատարողականի քննարկումներին, իսկ թե կոնկրետ ով է ներկայացրել ինստիտուտը, նշանակություն չունի: «Եթե բյուջեի կատարման հարցով դուք ունեք հարցեր, որոնց պատասխանները չեք ստացել, հարցեր ուղղեք ԱԳՆ-ին և պատասխանը կստանաք», — հայտարարել է պատգամավորը:


Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, իշխող դաշինքի խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը նկատել է, որ նախօրեին ԲՀԿ-ականների մեծ մասը խիստ քննադատություն էր հնչեցրել առողջապահության նախարարության հասցեին՝ զոհված զինծառայողների մարմինները ոչ պատշաճ պահելու համար: «Մեծ մասը բոցաշունչ ելույթներ է ունեցել այդ հարցի շուրջ։ Այսպիսով, ինչու, երբ առողջապահության նախարարը եկավ խորհրդարան և օրինագիծ էր ներկայացնում ձեզանից ոչ մեկը ներկա չէր, որ հարց տար կատարվածի վերաբերյալ»,- հայտարարել է Ռուբինյանը։


Նա նաև նշել է, որ եթե ԲՀԿ-ն ցանկանում է որևէ հարց քննարկել, ապա միանգամայն կարող է հանդես գալ համապատասխան նախաձեռնությամբ։


«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, որ չի հասկանում Վարդանյանի ելույթին բուռն արձագանքը։ Նա նշեց, որ խոսքը միայն այն մասին է, որ երբ պատգամավորները բարձրացնում են որևէ ինստիտուտի վատ աշխատանքի հարցը, իրենք պետք է սկսեն իրենից և գնահատեն, թե իրենք որքան ակտիվ են: Երբ խոսքը բյուջետային միջոցների ճիշտ ծախսման մասին է, պատգամավորները նույնպես պետք է հաշվի առնեն, որ աշխատավարձ են ստանում հարկատուների միջոցներից և պետք է աշխատեն, մինչդեռ ԲՀԿ-ն արդեն 7 ամիս ակտիվություն չի ցուցաբերում։