22.11.2024
ԲՀԿ-ն ու «Իմ քայլը» միմյանց մեղադրել են անգործության ու բացակայությունների համար
prev Նախորդ նորություն

Կամավորական ջոկատի հրամանատարը եղել է ադրբեջանական հատուկ ծառայությունների գործակալ

Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ կամավորական ջոկատի հրամանատարը եղել է ադրբեջանական հատուկ ծառայությունների գործակալ: ԱԱԾ-ն ձերբակալել է նրան: Այդ մասին Արարատի մարզում բնակիչների հետ հանդիպմանը հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։


Գեղանիստ համայնքի բնակչի կոչին ի պատասխան՝ դավաճաններին պատժելու, Վարչապետի պաշտոնակատարն ասել, որ պետք չէ թացը չորի հետ խառնել։


Նա նշել է, որ առաջիկա օրերին հաղորդագրություն կլինի պետական դավաճանության դեպքի մասին։ Խոսքը կամավորական ջոկատներից մեկի հրամանատարի մասին է, որը, լինելով մարտի դաշտում, եղել է ադրբեջանական հատուկ ծառայությունների գործակալ եւ Հադրութի շրջանի հայկական ուժերի տեղակայման եւ այլ կարգի լրտեսական տեղեկություններ է հայտնել հակառակորդին։ ԱԱԾ-ն այդ մարդուն արդեն ձերբակալել է։


Նիկոլ Փաշինյանը նշել է, որ գիտի այդ մարդու անունը, այն ջոկատի անունը, որի ներկայացուցիչ է եղել նա։