23.11.2024
ՔՊ-ից թեկնածու Դավուդյանն ունի Իրանի քաղաքացիություն. «Ընտրությունների վերահսկման կոմիտե»
prev Նախորդ նորություն

Ո՞վ է կատարում ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները

ՀՀ արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարում է ամենաերկար պաշտոնավարող տեղակալը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:


Դա կարգավորվում է օրենքի ուժով և չի ենթադրում առանձին իրավական ակտի ընդունում: 


VERELQ-ը հիշեցնում է, որ Արա Այվազյանը մայիսի 27-ին հայտարարեց հրաժարականի մասին: ԱԳՆ-ում հրաժեշտի հանդիպման ժամանակ նա հայտարարել էր.


«Ես շատ դժվարությամբ եմ այս որոշումն ընդունել, բայց երբ ստանձնել եմ այս պաշտոնը, ինձ համար եղել է մի չափանիշ. այս նախարարությունը, որ ծնունդն է անկախության, պետք է անշեղորեն պաշտպանի մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը, մեր պետական, ազգային շահերը։ Հուսով եմ, որ ձեզ ամոթով չեմ թողել, և իմ հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց այդ պատճառով, որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել»։ 


Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նույն օրը հրաժարականի դիմում է ներկայացրել նաև նրա տեղակալ Գագիկ Ղալաչյանը , իսկ այսօր մամուլը գրեց, թե հրաժարականի դիմումներ են ներկայացրել բոլոր փոխարտգործնախարարները: Թեև ԱԳՆ-ից հետո տեղեկացրեցին, որ բոլորն այս պահին կատարում են իրենց պարտականությունները, բայց կառավարության այսօր նիստին ԱԳՆ որևէ ներկայացուցիչ ներկա չէր: