23.11.2024
Ո՞վ է կատարում ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները
prev Նախորդ նորություն

Լոռու մարզում անտառների պահպանության համար 18 պաշտոնատար անձի մեղադրանքներ են առաջադրվել

Ապօրինի ծառահատումների և դրանց առնչվող կոռուպցիոն հանցագործությունների դեմ քրեաիրավական պայքարը ՀՀ Լոռու մարզում լայն թափով շարունկվում է:


 Լոռու մարզի դատախազության հետևողականության և դատախազների կողմից արդյունավետ, պատշաճ դատախազական հսկողության արդյունքում ապօրինի ծառահատումների առնչությամբ 2021թ. ընթացքում հարուցված քրեական գործերով կատարված նախաքննությամբ ձեռք բերված բավարար տվյալների գնահատմամբ ընդհանուր 18 պաշտոնատար անձի՝ տարբեր անտառային տնտեսությունների անտառպետությունների անտառապետեր, անտառապահներ, ինժեներներ, առաջադրվել են մեղադրանքներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:


Նախաքննության ընթացքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ վերջիններս, ի պաշտոնե պարտավոր լինելով իրականացնել կանխարգելիչ միջոցառում­ներ և հսկողություն ապօրինի անտա­ռահատումների ու ՀՀ անտառային օ­րենս­դրության այլ խախ­տում­ների նկատմամբ, անհրաժեշտության դեպքում արձանագրել անտառխախտման դեպքերը, ստուգել բնափայտի մթեր­ման, անասունների արածեցման, խոտհունձի և այլ տե­սակի անտառ­օգտա­գործ­ման իրավունք ընձեռող փաստաթղթերն ու հսկողություն սահ­մանել անտառ­օգտա­գոր­ծողների կողմից դրանց կատարման նկատմամբ, իրենց ծառայութ­յան նկատմամբ դրսևորել են ան­բարե­խիղճ և անփույթ վերաբերմունք: Պաշտոնեական պարտակա­նութ­­յունները պատշաճ չկատարելով՝ նրանք իրենց հսկողությանը վերապահված պահաբաժիններում պարբերաբար շրջայցեր չեն իրականացրել, կազմել են ապօրինի ծառա­հատում չկատարվելու վերաբերյալ բովանդակությամբ կեղծ անտառխախտման արձանագրություններ: Արդյունքում ընդհանուր առմամբ արձանագրվել է 943 տարբեր տեսակի և տրամագծերով ծառերի հատում, որի հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ ավելի քան 31 մլն ՀՀ դրամի չափով վնաս:


 Նշված բոլոր քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում գործերի լրիվությունը, բազմակողմանիությունը և օբյեկտիվությունն ապահովելու, այդ թվում՝ բնությանը պատճառված վնասը վերականգնելու, ինչպես նաև այլ անձանց հնարավոր առնչությունը պարզելու և նրանց արարքներին իրավական գնահատական տալու համար։


 Լոռու մարզի դատախազի կողմից իրավասու մարմնին ներկայացվում է իրենց պաշտոնավարումը դեռևս շարունակող պաշտոնատար անձանց հետագա գործունեությունը կասեցնելուն ուղղված միջնորդություններ։