10.06.2025
ԱԳՆ բոլոր փոխնախարարները հրաժարական են տվել. mediaport
prev Նախորդ նորություն

Աբովյանի դատաբժշկական կենտրոնում տեղի ունեցածի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել. ՔԿ

Առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղում տեղի ունեցած փաստի կապակցությամբ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 2 հոդվածով: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը՝ անդրադառնալով համացանցում տարածված կադրերին:


«Քննությամբ կպարզվի կոնկրետ անձանց մեղավորությունը, ու կտրվեն իրավական գնահատականներ»,- ասաց Գրիգորյանը:


Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը Դատաբժշկական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղում դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստի հետ կապված ներողություն է խնդրել պատերազմում զոհվածների հարազատներից: Նա նաև հայտնել էր, որ այժմ տեղի է ունենում ծառայողական քննություն:

Այդ կադրերը նայելիս՝ մեծ ամոթի զգացում եմ ունեցել սեփական պետության նկատմամբ. Քոչարյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
09.06.2025
Հայաստան–Իրան նոր էլեկտրահաղորդման գիծը կգործարկվի 2026-ին՝ եռապատկելով հոսքը