4.05.2025
ԱԱԾ-ն կոռուպցիոն բացահայտումներ է կատարել
prev Նախորդ նորություն

Արդյոք սա՞ է պետության վերաբերմունքը. Փաշինյանը՝ դատաբժշկական կենտրոնի կադրերի մասին

Նախորդ օրերին մենք շատ ծանր տեսարանի ականտես դարձանք, երբ հրապարակվեցին Աբովյանի դատաբժշկական կենտրոնի հայտնի կադրերը։ Այդ մասին կառավարության հունիսի 3-ի նիստում հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։


Ըստ այդմ Փաշինյանը նշեց՝ ֆունդամենտալ հարցը, որ պետք է պատասխան ստանա, հետևյալն է՝ արդյոք սա պետության կամ կառավարության վերաբերմունքն է արտահայտում զոհված զինվորների և ընդհանրապես հանգուցյալների նկատմամբ։ Այս հարցի պատասխանը լսելու համար նա առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավաննեսյանին հորդորեց ներկայացնել ոլորտում 2018 թվականից ի վեր ինչ փոփոխություններ են տեղի ունեցել և ինչ աշխատանքներ են կատարվել։


Մինչև 2018 թվականը, նշեց նախարարի պաշտոնակատարը, առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող դատաբժշկական կենտրոնն ունեցել է միայն Երևանի դիահեձարանը՝ բարոյապես մաշված սառնարանային տնտեսություններով, և մարզերում ընդհանրապես մասնաճյուղեր չեն եղել։ «Երևանում դատաբժշկական ծառայությունն ունեցել է 25 սառնարանային տեղ, այժմ ունի մոտ 200 սառնարանային տեղ։ Մեծամոր, Աբովյան, Գյումրի, Վանաձոր, Եղեգնաձոր, Սևան, Գորիս քաղաքներում հիմնվել են դատաբժշկական կենտրոնի մասնաճյուղեր», - ասաց նա՝ հավելելով, որ 2018 թ. ամբողջությամբ վերանորոգվել է Երևանի կենտրոնական դիահերձարանը, և սառնարանները համալրվել են նոր լաբորատոր սարքավորումներով։


«2020 թվականին հիմնանորոգվել է Մեծամորի դիահերձարանը, և կառուցվել է սառնարային նոր բլոկ, հիմա ընթանում է երկրորդի կառուցումը։ 2020 թվականին հիմնանորոգվել է Աբովյանի մասնաճյուղը, տեղադրվել են կասետային սառնարաններ։ Գորիսում ևս տեղադրվել է սառնարանային բլոկ։ 2021 թվականին վերակառուցվում ու սառնարաններով համալրվում է Մարտունու մասնաճյուղը։ Մեկնարկել է Սևան քաղաքի կենտրոնի ամբողջական վերակառուցման ծրագիրը», - ասաց նա։


Ավանեսյանը նաև հիշեցրեց, որ 2018 թվականից առաջ գենետիկական հետազոտությունների անցկացման համար ընդհանրապես սարք չի եղել։ «2018 թվականին մի քանի գերատեսչությունների համատեղ ջանքերի շնորհիվ գնվել և տեղադրվել է առաջին սեկվենատորը, 2020 թվականին՝ երկորրդ ամբողջական հոսքագիծը», - ասաց նա։


Նախարարի պաշտոնակատարին հավելեց Նիկոլ Փաշինյանը՝ նեշով, որ սյդ համակարգի բյուջեն 2019 թվականին 2018-ի համեմատ ավելացել է 117 մլն դրամով կամ 32 տոկոսով, 2020 թվականին 2018 թվականի համեմատ ավելացել է 63 տոկոսով։ «Հիմա ինչո՞ւ այս փոփոխությունների արդյունքում ունենք այն տեսարանը, որն ունենք, որովհետև մենք փոխում ենք համակարգը, բայց մարդուն փոխելը այդքան հեշտ գործ չէ», - ասաց նա ու նկատեց. «Այստեղ կարևորը մտածողության խնդիրն է»։


Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ այդ միջադեպի հետ անմիջական առնչություն ունեցող բոլոր անձինք ազատվել են աշխատանքից և Աբովյանի դատաբժշկական կենտրոնի հայտնի կադրերը չեն վկայում զոհված զինառայողների նկատմամբ պետության ու կառավարության վերաբերմունքի մասին:


Միաժամանակ, նա նկատեց, որ դատաբժշկական գիտագործնական կենտրոնի բազմաթիվ աշխատակիցներ այս ընթացքում աշխատել են գործնականում 24 ժամ, շաբաթը 7 օր՝ առանց դադարի։ «Ընդ որում, աշխատել են ճնշումների, շատ հաճախ վիրավորանքների ներքո, և նրանց աշխատանքը նույնպես չի կարելի չգնահատել»,- նշեց Փաշինյանը։


 

ԱԳՆ բոլոր փոխնախարարները հրաժարական են տվել. mediaport
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով