19.04.2025
ԵՄ-ն հետաքրքրված է հայ-իրանական պետական սահմանով
prev Նախորդ նորություն

Աբովյանի դիահերձարանի վարիչը և 2 աշխատակից ազատվել են աշխատանքից. ԱՆ

ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղի վարիչը և այս գործընթացում ընդգրված 2 աշխատակից ազատվել են աշխատանքից:


ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ ՊՈԱԿ-ի տնօրենը ստացել է խիստ նկատողություն:


VERELQ-ը հիշեցնում է, որ երկու օր առաջ համացանցում լուսանկարներ տարածվեցին նշված դիահերձարանից, որոնց վրա երևում էր, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների դիերը տոպրակների մեջ ուղղակի թափված են գետնի վրա: Լուսանկարների հրապարակումից հետո Առողջապահության նախարարությունը պարբերաբար պարզաբանումներով է հանդես գալիս ու ներկայացնում է մասունքների փորձաքննություններին վերաբերող տեղեկատվություն։ Նախարարը նշեց իր հայտարարության մեջ , որ դա իր բացթողումն է և ներողություն խդնրեց:


Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն պարզելու՝ որ պատասխանատու պաշտոնյայի անփույթ գործողությունների հետեւանքով է առաջացել նման խնդիր։


 


 

Ադրբեջանի զինվորականներ, դրոշներ և ցուցանակներ ՀՀ գյուղերի հարևանությամբ չպիտի լինեն. ՄԻՊ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար