23.11.2024
Սպանություն՝ Զվարթնոցում. Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում
prev Նախորդ նորություն

«Իմ բացթողումն է». նախարարի պաշտոնակատարը՝ տոպրակներում պահվող մասնունքների մասին

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը մեկնաբանել է Դատաբժշկական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղում պոլիէթիլենային տոպրակներում պահվող մասունքների վերաբերյալ հրապարակումներին: 


«Հարգելի հայրենակիցներ,


երեկ Դատաբժշկական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղում արձանագրված դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստի հետ կապված ուզում եմ նախ ներողություն խնդրել բոլոր հարազատներից: Իմ բացթողումն է եղել, որ որոշակի տեղափոխություններից հետո նորից անձամբ չեմ այցելել և համոզվել դիակների պահպանման մանրամասներին:


Վստահեցնում եմ, որ վերջին տարում Դատաբժշկական կենտրոնը արել է հնարավորը դատաբժշկական փորձաքննությունները և նույնականացման գործընթացը ապահովելու համար:


Ինչպես երեկ նշվել էր Առողջապահության նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ արձանագրված փաստի հետ կապված կիրականացվի ծառայողական քննություն՝ համապատասխան հետևանքներով:


Հարկ եմ համարում նորից նշել, որ նախարարությունը միշտ աշխատել է ապահովել թափանցիկ տեղեկատվություն և մշտապես կապի մեջ է զոհերի հարազատների հետ:


Այսօր Դատաբժշկական կենտրոնը նորից տեղեկատվություն կհրապարակի դիակների և մասունքների փերձաքննությունների ընթացքի և արդյունքների վերաբերյալ: Նշեմ, որ դիահերձարաններում գտնվող դիերը և մասունքները արդեն իսկ փորձաքննված են և տեղեկատվությունը արդյունքների մասին մշտապես հասանելի է եղել հարազատներին», - ասված է նախարարի պաշտոնակատարի ֆեյսբուքյան գրառման մեջ։