23.11.2024
ԱՄՆ-ն կաջակցի ՀՔԾ-ին քննիչների մասնագիտական վերապատրաստման հարցում. հանդիպում
prev Նախորդ նորություն

Միջազգային հանրությունը պետք է Բաքվի վրա ազդելու նոր մեխանիզմներ կիրառի. պատգամավոր

Հակառակ միջազգային հանրության կոչերին՝ Ադրբեջանը հրաժարվում է զորքերը դուրս բերել Հայաստանի տարածքից։ Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, հայտարարել է «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։


Պատգամավորն ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է իր գործողություններով սրել իրավիճակը՝ հարվածի տակ դնելով տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը: Ադրբեջանի նախագահը շարունակում է հայատյաց հռետորաբանությունը, իսկ նախօրեին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո առաջին անգամ փոխհրաձգության արդյունքում հայ զինծառայող է զոհվել: Ցավակցություն հայտնելով զոհված զինծառայողի ընտանիքին՝ Հայրապետյանը նշել է, որ անընդունելի է համարում ադրբեջանական կողմի գործողությունները։


«Միջազգային հանրության դիրքորոշումը միանշանակ է. Ադրբեջանը պետք է Հայաստանի տարածքից դուրս բերի իր զորքերը», – հայտարարել է նա, ընդգծելով, որ Սյունիքում գտնվող մի շարք օտարերկրյա պետությունների դեսպաններ նույնպես իրենց հստակ դիրքորոշումն են հայտնել այդ հարցի վերաբերյալ: «Նախօրեին Նիդերլանդների խորհրդարանը նույնպես բանաձև է ընդունել, որով կոչ է արել ԵՄ-ին կրկին դիմել Ադրբեջանին և փորձել վերադարձնել այն կառուցողական դաշտ», - հայտարարել է նա: Իրենց զորքերը դուրս բերելու կոչերով հանդես են եկել Ֆրանսիան, Կանադան, ԱՄՆ-ն և Հնդկաստանը։


Նշելով, որ Ադրբեջանը փաստացի անտեսում է միջազգային հանրության կոչերը, Հայրապետյանն ընդգծել է միջազգային հանրության կողմից ազդեցության նոր մեխանիզմների կիրառման անհրաժեշտությունը: «Ադրբեջանի գործողությունները ինչպես հայ ռազմագերիների, այնպես էլ սահմանի ներկայիս լարվածության գծով հակասում են միջազգային իրավունքին», — հայտարարել է նա: