24.11.2024
ԱԺ-ում դատապարտում են ու խուսափում ծեծը կապել Սամվել Բաբայանի վերադարձի հետ
prev Նախորդ նորություն

Բաբայան. Հայկ Խանումյանը ղալլաթ ա արել. 1in.am

Այսօր Ստեփանակերտում դաժան ծեծի էր ենթարկվել ԼՂՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը: 1in.am-ը գրում է, որ ժամեր առաջ Ստեփանակերտի հիվանդանոցում նրան այցելել է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը:

Նա հայտնել է, որ Հայկ Խանումյանին ծեծել են, մահվան սպառնալիքով ստիպել թուղթ ստորագրի, թե իբր Սամվել Բաբայանը հովանավորել է, որ վերջինս ակցիա կազմակերպի ԼՂՀ նախագահի նստավայրի դիմաց: Հարցին, թե ինչ քայլեր է ձեռնարկելու, և արդյոք ինքը ցանկություն ունի՞ նշանակվել ԼՂՀ պաշտպանության նախարար, Բաբայանն արձագանքել է. «Հայկ Խանումյանը ղալլաթ ա արել, ես երեկ էլ եմ ասել, այսօր ևս հայտարարում եմ, որ չեմ ուզում պաշտպանության նախարար դառնալ»: