24.11.2024
Բաբայան. Հայկ Խանումյանը ղալլաթ ա արել. 1in.am
prev Նախորդ նորություն

Խանումյան. Ինձ ծեծողներից 7-ին ճանաչում եմ

Քիչ առաջ ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի Facebook-յան էջում, ով այսօր ծեծի էր ենթարկվել, գրառում է հրապարակվել, որում ասված է.

«Ես բավականաչափ շփվել եմ թե գողականների, թե քարշ եկել դատարաններում` գլխիս սարքած գործերի գծով: Եղել եմ նաև խուլիգանների հարձակման թիրախ բազմաթիվ անգամ: Բայց առաջին անգամ եմ առնչվում բեսպրեդելի հետ: Փոքրուց ինձ սովորեցրել են, որ բեսպրեդելի ձեռքն ընկնելուց պետք է ձերբազատվել: Այսօր տեղի ունեցած դեպքը դրա վկայությունն է:

Ինձ ծեծելուց, ջարդելուց հետո, թուղթ են թելադրել, որը ես գրել եմ և ստորագրել, ինչպես նաև վիդեո են սարքել, որտեղ պահանջել են նշել, որ երեկվա դեպքերը սխալ են եղել:
Ուզում եմ ասել, որ թղթի ստորագրումը և վիդեոն եղել են տակտիկական քայլ` բեսպրեդելի ձեռքից ազատվելու համար, նամանավանդ, որ արդեն կոտրված էին կողերս, քիթս, այտոսկրս և այլն: Վիդեոն և թուղթը իրենցից ոչ մի ուժ չունեն, քանզի իմ կողմից դրանք արվել են ուժեղ ցավերի և սպառնալիքների տակ:

Ես Արցախից որևէ տեղ չեմ գնալու, իմ գլխավոր նպատակը այն է, որ Արցախը դառնա գործոն , պաշտպանված լինի և ոչ ոք Արցախի ճակատագիրը բազարի առարկա չդարձնի:
Ինձ ծեծողներից 7-ին ճանաչում եմ, նրանց տվյալները ընկերներս ճշտում են, տվյալները կփոխանցվեն մեկ այլ ընկերների»:

Հիշեցնենք, որ Հայկ Խանումյանն իր համակիրների հետ աջակցում է Արցախ ժամանած Պաշտպանության բանակի նախկին հրմանատար Սամվել Բաբայանին: Այսօր հայտնի դարձավ, որ Խանումյանը դաժան ծեծի է ենթարկվել, ինչը կապում են իր՝ Սամվել Բաբայանին աջակցելու հանգամանքի հետ: Ավելի ուշ Խանումյանի կինը մեղադրեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին: