24.11.2024
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է զոհված զինծառայողների հարազատներին
prev Նախորդ նորություն

Հայաստանի ԱԳՆ-ն մտահոգված է Երուսաղեմում շարունակվող բախումներով

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը խորապես մտահոգված է Երուսաղեմում շարունակվող բախումներով։


«Բոլոր ներգրավված կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել՝ լարվածությունը նվազեցնելու և քաղաքացիական բնակչության շրջանում հետագա զոհերը կանխելու համար», - ասված է գերատեսչության պաշտոնական հաղորդագրության մեջ:


VERELQ-ը հիշեցնում է, որ բախումներն Արևելյան Երուսաղեմում շարունակվում են արդեն մի քանի օր։ Երուսաղեմում Կարմիր մահիկի տվյալներով՝ լույս կիրակի գիշերը պաղեստինցիների եւ Իսրայելի ոստիկանության միջեւ բախումների հետեւանքով 80 մարդ Է տուժել, վերջին օրերին ավելի քան 300 պաղեստինցի է վիրավորվել:


Մայիսի 10-ի առավոտյան անկարգությունները վերսկսվել են։ ՀԱՄԱՍ-ի «Ալ Քասամ բրիգադի» ռազմական թեւի ներկայացուցիչ Աբու Օբայդան հայտարարել է, որ Իսրայելը ժամանակ ունի մինչեւ ժամը 18:00-ն Արեւելյան Երուսաղեմում Ալ Աքսա եւ Շեյխ Ջարահ մզկիթներից զինվորներին դուրս բերելու համար:


Դրանից հետո, ինչպես հայտնել Է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Յոնաթան Կոնրիկուսը, տասնյակ հրթիռներ են արձակվել Իսրայելի տարածքի վրա: Գազայի հատվածից հրթիռների մեծ մասը կամ վայրէջք են կատարել բաց տարածքում, կամ էլ «Երկաթե գմբեթ» համակարգի կողմից ոչնչացվել են, սակայն Սդերոտում մեկ մարդ վիրավորվել է: Տագնապի ազդանշանները գործել են նաեւ Երուսաղեմում։


Իսրայելի բանակն ի պատասխան «հարվածների ալիք» է սկսել Գազայի հատվածում: