23.11.2024
Առաջնային է ճգնաժամից դուրս գալ միասնական ջանքերով. ՀԱՍԱԿ-ը շարունակում է մարզային այցերը
prev Նախորդ նորություն

Հայաստանում իրականացնել ազգային արդարադատություն՝ սկսած 1991թ-ից մինչ օրս. Խաչիկ Ասրյան

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը պահանջում է Հայաստանում իրականացնել ազգային արդարադատություն՝ սկսած 1991 թվականի սեպտեմբերի 21-ից՝ անկախության օրվանից մինչ օրս:


Ասրյանը մասնավորապես պնդում է՝ այն պետք է վերաբերի պետական բյուջեի յուրացմանը, պետության վերցրած վարկերի յուրացմանը, պետությանը ցուցաբերած օգնությունների յուրացմանը:


"Հայաստանում ազգային արդարադատություն իրականացնողը պետք է լինի Հայաստանի վարչապետին կամ Հայաստանի նախագահին կից պետական ժամանակավոր հանձնաժողովը կամ պետական ժամանակավոր կոմիտեն:

Հայաստանում ազգային արդարադատությունը բոլոր թալանչի հանցագործների համար պետք է իրականացվի բացառապես օրենքի դիկտատուրայով ու վե՛րջ:

Հայաստանն իր օրինապաշտ քաղաքացիների համար միշտ պետք է լինի արդարության, զարգացման ու բարգավաճման երաշխավոր և հենարան ու վե՛րջ",- ասված է Խաչիկ Ասրյանի՝ ռազմական և սոցիալական Հայաստան կառուցելու Ազգային ծրագրի գլխավոր դրույթներում: