22.11.2024
Հայրենիքի փրկության շարժումը վերականգնում է Բաղրամյան պողոտայով ազատ տեղաշարժը
prev Նախորդ նորություն

Արմեն Սարգսյանն ընդունել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։


Նախարարը Հանրապետության նախագահին տեղեկություներ է ներկայացրել իր ղեկավարած գերատեսչության կողմից իրականացվող աշխատանքների և ծրագրերի մասին՝ մասնավորապես անդրադառնալով Արցախի բնակչության, ինչպես նաև պատերազմի հետևանքով հաշմանդամ դարձած անձանց պետական աջակցության ծրագրերին:


Նախագահ Սարգսյանն առաջնային է համարել այդ և նմանատիպ ծրագրերի լիարժեք և պատշաճ իրականացումը: Քննարկվել են նաև մի շարք ծրագրերի շուրջ Հանրապետության նախագահի աշխատակազմի և նախարարության համագործակցության հնարավորությունները: