Վարչական դատարանի որոշումն աբսուրդ է. Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը ապօրինություն եւ անհեթեթություն է համարել ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությունը ոչ իրավաչափ ճանաչելու Վարչական դատարանի միջանկյալ որոշումը:
Նրա խոսքով՝ կատարվածը սովորական ապօրինություն է, քանի որ Վարչական դատարանն իրավունք չունի որեւէ գործողություն ձեռնարկել սահմանադրական նորմերի իրականացման հետ կապված։ Ավելին, հավելել է փոխխոսնակը, խոսքը նաև ուժի մեջ մտած իրավական ակտի մասին է։ «Ես դժվարությամբ եմ պատկերացնում այդ որոշման իրականացման հնարավորությունը, քանի որ Գասպարյանի պաշտոնանկությունն արդեն ավարտված է», – հայտարարել Է Սիմոնյանը:
ԱԺ փոխնախագահը նշեց, որ Վարչական դատարանի նման որոշումը կծիծաղեցնի նույնիսկ իրավագիտության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողին: Սիմոնյանը խորհուրդ տվեց աղմկահարույց որոշում կայացրած դատավորին դառնալ բրոքեր, այլ ոչ թե զբաղեցնել դատավորի աթոռը։ Նա համոզված է, որ որոշումը կարող է օգտագործվել բացառապես քաղաքական շահարկումների նպատակով և ոչ ավելին։
Սիմոնյանը վստահ է, որ ստեղծված իրավիճակը հաշվի առնելով՝ առաջնային խնդիրներից մեկը նորմալ գործող անկախ դատական համակարգի ձևավորումն է։ Նա հիշեցրել է, որ դատավորների մեծ մասն այդ պաշտոնում նշանակվել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի օրոք, եւ նրանցից շատերը սպասարկում են նախկին իշխող էլիտաների շահերը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վարչական դատարանը՝ դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, մարտի 17-ին միջանկյալ որոշում է կայացրել եւ բավարարել միջնորդությունն այն մասին, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն ազատվել է իրավահարաբերությունների բացակայությամբ: