23.11.2024
Քաղաքացիական նախաձեռնությունից մինչև կուսակցություն. «Երրորդ ուժը» կգնա ընտրությունների
prev Նախորդ նորություն

Կարճաժամկետ կտրվածքով ռազմական գործողությունների վերսկսումը բացառում եմ. Աբրահամյան

Կարճաժամկետ կտրվածքով ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը բացառում եմ։  Միջնաժամկետ կտրվածքով, ռիսկերը որոշակի կաճեն, սակայն այդ ժամանակային փուլում պատերազմի վերսկսման հավանականությունը բարձր չեմ համարում։ Այս մասին գրում է Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

"Երկարաժամկետ կտրվածքով, մեծ թվով գործոններ կան, որոնք կարող են էականորեն մեծացնել պատերազմի հավանականությունը։

Կարճաժամկետ և միջնաժամկետ կտրվածքում պատերազմ չկանխատեսելու գլխավոր պատճառը ռուսական զորախմբի ներկայությունն է Արցախում, նաև ընդլայնումը Հայաստանի սահմանին։

2008 թվականին Աբխազիայում, Հարավային Օսեթիայում արդեն տեսել ենք, թե ինչ է լինում, երբ ռուսական խաղաղապահների տեղակայման պայմաններում ուժի կիրառման փորձեր է լինում։ Այս հաշվարկներում իրավիճակ կարող է փոխվել, եթե կտրուկ շրջադարձեր լինեն ՌԴ-ի ներսում, մեր տարածաշրջանում։

Ասածս որևէ ձևով չի բացառում սահմանային սադրանքներն ու լարվածությունը, ավելին՝ դրանց ակտիվացումը լրացուցիչ վերլուծության առարկա է",- գրել է Աբրահամյանը Facebook-ի իր էջում։