23.11.2024
Կարճաժամկետ կտրվածքով ռազմական գործողությունների վերսկսումը բացառում եմ. Աբրահամյան
prev Նախորդ նորություն

Չեմ հավատում, որ ՀՀ և Արցախի իշխանությունները չեն իմացել «HALO Trust»-ի լրտեսության մասին

Թավշյա իշխանափոխությունից հետո Հայաստանում եւ Արցախում ակտիվացան արեւմտյան լրտեսական ցանցերը։ Արտաքին լրտեսների հետ միասին տեղական նշանակության լրտեսները թուլացրեցին մեր երկու հայկական պետությունների իմունիտետը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:


«Հիմա Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչը հայտարարում է, որ բրիտանական «HALO Trust» ընկերությունը, որը Արցախում զբաղվում էր բարեգործական աշխատանքով, թուրքական հատուկ ծառայություններին է փոխանցել Արցախում առկա ականապատված տարածքների քարտեզը, որն էլ հնարավորություն է տվել 44-օրյա պատերազմի ընթացքում բարեհաջող հաղթահարել Արցախի ՊԲ-ի պաշտպանական ականապատված տարածքները։

Մի տեսակ չեմ հավատում, որ Հայաստանի իշխանությունները այդ մասին չեն իմացել։ Կամ՝ Արցախից մնացած փոքր կտորի նախագահը։

Թույլ տալով, որ թուրքին հանձնվի ականապատված տարածքների քարտեզները, դուք թույլ եք տվել, որ թշնամին անարգել անցնի անանցանելի տեղանքներով։

Ի վերջո, ինչ սպասես մի իշխանությունից, որի ԱԱԾ-ն իր ողջ ռեսուրսը օգտագործում է ոչ թե արտաքին թշնամու դեմ պայքարի, այլ ֆեյք բռնելու համար ու կանացի զուգագուլպաների մասին իմ հեռախոսազրույցները գաղտնալսելով։

Ասեմ, որ այսօր հեռախոսով հատուկ մեր ԱԱԾ-ի համար խոսելու եմ «Dior»-ի մաշկի խնամքի նոր նյութի մասին։
Ինձ գաղտնալսելու համար ընտրեք այն օպերատորին, ում այդ թեման հետաքրքիր է։

Իսկ Հայաստանն ու Արցախը արտաքին ու ներքին շպիոնների պլացդարմ սարքելու համար դեռ պատասխան եք տալու»,- գրել է պատգամավորը։


VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը հայտարարեց, որ բրիտանական «HALO Trust» ընկերությունը, որն Արցախում զբաղվում էր բարեգործական աշխատանքով, թուրքական հատուկ ծառայություններին է փոխանցել Արցախում առկա ականապատված տարածքների քարտեզը, որն էլ հնարավորություն է տվել 44-օրյա պատերազմի ժամանակ բարեհաջող հաղթահարել Արցախի ՊԲ-ի պաշտպանական ականապատված տարածքները։


«Հավաստի աղբյուրներից ինձ հայտնի է դարձել, որ «HALO Trust» ընկերությունը, որն աշխատում էր բրիտանական բարեգործական կազմակերպության անվան տակ ու զբաղված էր ականների չեզոքացման աշխատանքներով, Արցախում աշխատած ժամանակահատվածում ձեռք է բերել հայկական կողմի ականապատված տարածքների քարտեզներն ու փոխանցել թուրքական հատուկ ծառայություններին։ Սրա պատճառով պատերազմի ժամանակ հակառակորդը կարողացել է բարեհաջող կերպով անցնել ականապատված տարածքներով։ Վտանգավոր տարածքները ուսումնասիրելու անվան տակ այս ընկերությունն իրականացրել է հետախուզական գործողություններ Արցախի ամբողջ տարածքում։ Այս կազմակերպությունը հիմնադրվել է բրիտանական խորհրդարանի անդամ և բրիտանական բանակի նախկին գնդապետ Քոլին Քէմբլ Միթչելի կողմից 1988 թ-ին»,- ասել է Ավագյանը։