16.05.2024
ԱՄՆ-ը դեռևս չեն կազմել ապրիլի 24-ին Երևան մեկնող պատվիրակությունը
prev Նախորդ նորություն

Ինչու՞ Մոսկվան չեղյալ հայտարարեց Իրանին C-300 համակարգերի տրամադրման արգելքը

Ռուսաստանի նախագահի որոշումը հանել Իրանին C-300 զենիթա-հրթիռային համակարգերի առաքման արգելքը պայմանավորված է կոմերցիոն շահերով: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Փորձագետները և քաղաքական գործիչները Պուտինի որոշումը համարում են ճիշտ ժամանակին արված քայլ:

Մինչ այդ, Պուտինը չեղյալ էր հայտարարել Իրանին C-300 զենիթա-հրթիռային համակարգերի տրամադրման արգելքը: Իրանի նկատմամբ այդ համակարգերի տրամադրման արգելքը կիրառվել էր ՌԴ-ի նախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից 2010թ.-ին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի կատարման համաձայն:

ՌԴ-ի ԱԳ նախարարի խոսքով, կայացնելով այդպիսի որոշումը, ՌԴ-ը առաջնորդվել է իր կոմերցիոն շահերով, ինչպես նաև հաշվի է առել իր հեղինակության հարցը: «Արդեն ստորագրված և ուժի մեջ մտած պայմանագրի կատարման դադարեցման մասին որոշումը կայացվել է 2010թ.-ի սեպտեմբերին:Դա արվել էր միջազգային միջնորդ վեցնյակի կոնսոլիդացված ջանքերին աջակցելու համար, որպեսզի խթանվի իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների կառուցողական գործընթացը»,-նշել է Լավրովը:

2007թ.-ին Ռուսաստանը Իրանի հետ ստորագրել էր հինգ դիվիզիոն С-300ПМУ-1 համակարգերի առաքման պայամանագիր, որի ընդհանուր արժեքը կազմում էր մոտ 800 միլիոն դոլար: Սակայն դրանք այդպես էլ չէին տրամադրվել Իրանին: ՌԴ-ում և Իրանում շատերը դեմ էին արտահայտվել այդ համակարգերի առաքման վրա արգելք դնելուն, քանի որ C-300, նրանց կարծիքով, պաշտպանողական զենք է և այն չի ընկնում ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերի տակ:

ՄԱԿ-ի կողմից Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները դեռևս չեղյալ չեն հայտարարվել, սակայն ապրիլի 2-ին միջնորդ վեցնյակի և Թեհրանի միջև իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիր է ստորագրվել: Փաստաթուղթը ենթադրում է Իրանի միջուկային ծրագրի ծավալների նվազեցում՝ պատժամիջոցները աստիճանաբար հանելու պայմանով:

Վեցնյակը և Իրանը պատրաստ են ավարտել վերջնական համաձայնագրի ստորագրումը մինչև հունիսի 30-ը: Իրանի նախագահ Հասան Ռոհանին սակայն նշել է, որ Իրանը չի ստորագրի վեցնյակի հետ վերջնական համաձայնագիրը, եթե մինչ այդ պահը բոլոր պատժամիջոցները չհանվեն:

Լավրովը նշել է, որ Իրանի համար արդիական ՀՕՊ համակարգերը շատ կարևոր են, քանի որ դրանք կրում են պաշտպանական բնույթ և կարող են օգտակար լինել՝ հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված լարված իրավիճակը: ՌԴ-ի ԱԳ նախարարը ընդգծել է, որ արգելքի չեղյալ հայտարարումը չի վտանգի որևի պետության, այդ թվում Իսրայելի անվտանգությունը, որը դեմ է Իրանի հետ ձեռք բերված Թեհրանի միջուկային ծրագրի մասով փոխզիջմանը:

Երուսաղեմում շատ զգուշավոր են մոտեցել ՌԴ-ի կողմից զենքի էմբարգոյի չեղյալ հայտարարմանը: «ՌԴ-ի որոշումը խոսում է այն մասին, որ Թեհրանի նկատմամբ կիրառված միջազգային պատժամիջոցները հանվելուց և տնտեսական աճի դեպքում իրանական իշխանությունները այդ աճը օգտագործելու են երկիրը զինելու, այլ ոչ թե բնակչության բարեկեցության բարձրացման համար»,-հայտարարել է Իսրայելի միջազգային, ռազմավարական հարցերի և հետախուզության հարցերի նախարար Յուվալ Շտայնիցը:

Թեհրանը բավականին օպերատիվ է արձագանքել ՌԴ-ի որոշմանը: Իրանի Մեջլիսի խոսնակի միջազգային հարցերով խորհրդական Հոսեյն Շեյհոլէսլամը հայտարարել է, որ Թեհրանը կարող է հենվել ՌԴ-ի վրա:

«Գաղտնիք չէ, որ իրանական ժողովրդի ենթագիտակցության մեջ շատ ցավոտ նստվածք էր տվել C-300 առաքման չեղյալ հայտարարման մասին տեղեկատվությունը: Այսօր ինձ համար շատ ուրախալի է գիտակցել, որ ՌԴ-ում որոշում են կայացրել, որ իրենք պետք է հետևեն իրենց խոստմանը և իրականացնեն պայմանագրի պահանջները: ՌԴ-ի վրա իսկապես կարելի է հենվել: Այժմ ամերիկացիները և նրանց դաշնակիցները չեն կարողանա խարխլել տարածաշրջանի հավասարակշռությունը և իրենց կամքը թելադրել ուժի դիրքերից»,-նշել է նա:

ՌԴ-ում էլ Պուտինի որոշումը համարում են ժամանակին արված քայլ: «Որոշումը կայացվել է ճիշտ ժամանակին»,-լրագրողներին նշել է Պետդումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կոմոեդովը: Նրա խոսքով, այդ քայլը ճանապարհ է հարթում նաև երկու երկրների միջև ռազմա-տեխնիկական համագործակցության նաև այլ ոլորտների համար, օրինակ, ավիացիոն համակարգի հետ կապված, բացի այդ, ՌԴ-ը կարող էր Իրանին մատակարարել նաև նավեր:

Իրանի նկատմամբ կիրառված միջազգային պատժամիջոցների չեղարկումից հետո այդ երկրի շուկան կբացվի օտարերկրյա ներդրողների համար: Մրցակցությունը շատ խիստ է լինելու, սակայն ատոմային էներգետիկայի և ռազմական արդյունաբերության ոլորտներում Ռուսաստանը չունի հավասարը: Այդ մասին հայտնում է Deutsche Welle-ն:

Աբու-Դաբիի Delma Institute-ի Ռուսաստանի և Մերձավոր Արևելքի գծով փորձագետ Յուրի Բարմինի կարծիքով, մոտակա տարիներին Ռոսատոմը կմնա իրանական շուկայում միջուկային ոլորտում աշխատող ամենաառաջատար ընկերությունը: Նրա խոսով, առաջին հերթին դա վերաբերվելու է Բուշերի ատոմակայանի շինարարության շարունակման գործընթացին: Ավելի շատ Մոսկվան կարող է շահել ռազմաարդյունաբերական ոլորտում Իրանի հետ համագործակցությունից, քանի որ Թեհրանի հետ Ռուսաստանը ունի ստորագրված պայմանագրեր: Ըստ Բարմինի, Իրանը անմիջապես դժվար թե սկսի զենքեր գնել Արևմուտքից, քանի որ կողմերի միջև անվստահությունը դեռևս մեծ է, դրա համար էլ Ռուսաստանը լավ շանսեր ունի բազմամիլիարդանոց պայմանագրեր կնքել:
Նարիշկինը Թուրքիայում կմասնակցի Դարդանելի գործողության 100-ամյակի միջոցառումներին
Հաջորդ նորություն next

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online

alexistogel 4d

alexistogel slot

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel

Slot Gacor