23.11.2024
Սերժ Սարգսյանը առանձնազրույց է ունեցել Հռոմի Պապի հետ
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ը դեռևս չեն կազմել ապրիլի 24-ին Երևան մեկնող պատվիրակությունը

Ամերիկյան պատվիրակության մասնակիցների կազմը, որը պետք է Երևանում ապրիլի 24-ին ներկա գտնվի միջոցառումներին, դեռևս հաստատված չէ: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլզը: Դեսպանը նշել է, որ պատվիրակության կազմը հաստատելու է անձամբ նախագահ Բարաք Օբաման:

«Պատվիրակության կազմը դեռևս հաստատված չէ, և երբ Օբաման դա անի, պաշտոնական պատվիրակության կազմը կհրապարակվի: ԱՄՆ-ը Հայաստանի հետ միասին ողբում են 1.5 միլիոն հայերի համար, ովքեր դարձան սպանությունների և տեղահանությունների զոհ Օսմանյան կայսրությունում: Մենք երբեք չպետք է մոռանանք այս ողբերգությունը և պետք է հարգենք բոլոր նրանց հիշատակը, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին, որպեսզի կանխեն նման ողբերգական իրադարձությունների կրկնությունը»,- նշել է Միլզը:

Նշենք, որ ապրիլի 24-ին ամբողջ աշխարհի հայությունը հիշատակում է Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության 100-ամյակը: Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է բազմաթիվ երկրների, ինչպես նաև ԱՄՆ-ի 44-ի նահանգների կողմից:

Յուրաքանչյուր տարի այս օրը ԱՄՆ-ի նախագահը հանդես է գալիս հատուկ ուղերձով, և ամեն տարի հայերը սպասում են, որ Միացյալ Նահանգների նախագահը կարտասանի ցեղասպանություն բառը: Սակայն ամեն տարի անդրադառնալով այդ իրադարձություններին` նախագահը նշում է "Մեծ եղեռն" բառերը: Չնայած, սենատորի պաշտոնում Օբաման բազմաթիվ անգամ խոստացել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Երևանում Հայոց ցեղասպանության 100-ամյակին ամենաբարձր մակարդակով մասնակցելու մասին հայտարարել են Ֆրանսիան, Ռուսաստանը և Կիպրոսը: Այդ օրերին Երևան է ժամանելու ԵԽԽՎ նախագահ Էնն Բրասերը, Եվրոպայի խորհրդի նախագահ Թյորբյորն Յագլանդը և Եվրոպայի ժողովրդական կուսակցության ղեկավար Ժոզեֆ Դոլլը: