28.03.2024
Ամուլսարի հանքը շահագործելու հավանականությունը մեծ է. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

«Плохому танцору, всегда яйца мешают». Ղարամյանն արձագանքել է Փաշինյանին

Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը արձագանքել է Նիկոլ Փաշինյանի սկանդալային հայտարարությանը, թե՝ «գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը չի պայթել, կամ պայթել է 10 տոկոսով»:


«Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով»: Դիտարկմանը՝ այդպե՞ս էլ է լինում, «Չգիտեմ: 80-ականների զե՞նք էր գուցե»:


Հնչեցված հարցին ստացվել է պատասխան Ռուսաստանի Դաշնության ԶՈՒ հրթիռահրետանային զորքերի հրամանատարության կողմից՝ «Плохому танцору, всегда яйца мешают»»,- մասնավորապես գրել է Ղարամյանը:


VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, ըստ որի՝ ինքը զարմացած է, թե ինչու պատերազմի 3-րդ կամ 4-րդ օրն «Իսկանդեր»-ը չի կրակել:


«Այդ ակնարկը, գուցե, հասցեագրված է նաև ինձ, բայց կարծում եմ՝ մերժվածը պետք է, որ բազմաթիվ հարցերի պատասխան իմանա և չտա հարցեր, որոնց պատասխանն ինքը գիտի: Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը (հրթիռը, – խմբ.) չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով»:


Նվեր Մնացականյանը հետաքրքրվել է՝ այդպե՞ս էլ է լինում, վարչապետը նշել է. «Չգիտեմ»:


 

Ի վերջո հասկանալո՞ւ եք պարիտետային փաստահավաք հանձնաժողովի կարևորությունը. Մարուքյան
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար