Հայաստանի պետական կառույցների կողմից վերջին ակտիվացումները՝ դեռևս ոչ ոքի կողմից չճանաչված ԼՂՀ-ը ճանաչելու հետ կապված մեծ ռեզոնանս է առաջացրել: Եվ համընդհանուր անհանգստությունը հասկանալի կլիներ, եթե հայկական ղեկավարության մոտ այդ ցանկությունն իրոք լիներ: Սակայն այդպե՞ս է արդյոք:
Պետք է նշել, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մինչ այդ բազմաթիվ անգամ հայտարարել է, որ երկիրը կճանաչի ԼՂՀ-ը, եթե Լեռնային Ղարաբաղը լայնածավալ հարձակման ենթարկվի Ադրբեջանի կողմից: Այդ հայտարարությունները ոչ մի ազդեցություն չեն գործել թե Բաքվի, թե Մինսկի խմբի համանախագահ երկրների վրա: Ավելին, կողմերը դա գնահատել են որպես հերթական քարոզչական հնարք հակամարտությունում:
Սակայն իրավիճակը փոխվեց, երբ ապրիլյան պատերազմից հետո ընդդիմադիր պատգամավորներ, նախկին վարչապետ
Հրանտ Բագրատյանն ու
Զարուհի Փոստանջյանը ԼՂՀ ճանաչման օրինագծով հանդես եկան:
Իրականություն սակայն այլ է՝ ոչ այսօր, ոչ վաղը ՀՀ-ը չի պատրաստվում ճանաչել ԼՂՀ-ը, համապատասխան օրինագիծը մտել է խորհրդարանի օրակարգ և ամեն պահի կարող է ակտիվացվել: Կարծում ենք, որ հենց դրանում էլ կայանում էր երկրի իշխանությունների գաղափարը:
Կարելի է ասել, որ Երևանի կողմից ձեռնարկվել է Բաքվին խաղաղություն պարտադրելու փորձ, քանի որ միջազգային հանրությունն ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի դա չի անում, ինչն ապացուցեցին ապրիլյան իրադարձությունները:
Եթե ՀՀ-ը ճանաչեր ԼՂՀ-ը, ապա բանակցային գործընթացը կկորցներ իր իմաստը, իսկ տարածաշրջանում հավանաբար կսկսվեր լայնածավալ պատերազմ, որը դուրս կգար ղարաբաղյան ճակատի սահմաններից: Եվ այս պարագայում ՌԴ-ը, որպես ՀՀ-ի դաշնակիցը ՀԱՊԿ-ում, ոչ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, որը Ադրբեջանի մերձավոր դաշնակիցն է չէին կարող անմասն մնալ: Ռազմական գործողությունների ծավալներն այնպիսին կլինեին, որ տարածաշրջանի տրանսպորտային-էներգետիկ ցանցին, որով կասպյան նավթը տեղափոխվում է Եվրոպա, կհացվեր ահռելի վնաս:
Հասկանալի է, որ ղարաբաղյան հակամարտության այդպիսի ավարտը ոչ ոք համար ձեռնտու չէ: Սակայն ՀՀ-ում և ԼՂՀ-ում մեծանում է ԼՂՀ անկախության ճանաչման կողմնակիցների թիվը:
Այսպիսով, ապրիլյան պատերազմն ու Երևանի կողմից ԼՂՀ ճանաչելու սպառնալիք, որը կարող էր տապալել ամբողջ բանակցային գործընթացը, անհրաժեշտ ազդեցությունն ունեցավ միջնորդների աշխատանքներն ակտիվացնելու առումով:
Սակայն հարց է ծագում, կկարողան միջնորդները հասնել այնպիսի որոշումների կայացմանը, որոնք իրոք կարող են նվազեցել նոր պատերազմի վերսկսման ռիսկերը: Եթե Մինսկի խմբի միջնորդների այսօրվա ակտիվացումը նվազեցնի նոր պատերազմի վտանգը, ապա ստեղծված իրավիճակում դա արդեն հնարավոր կլինի համարել լուրջ ձեռքբերում:
Արմեն Խանբաբյան, հատուկ VERELQ-ի համար