25.11.2024
Ադրբեջանցի պատգամավորներն առաջարկում են չեղարկել վիզային ռեժիմը Թուրքիայի հետ
prev Նախորդ նորություն

ՌԴ ԱԳՆ. ՌԴ-ը պատրաստ է աջակցել Ղարաբաղի կարգավիճակի որոշմանը

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպման հնարավորությունն ակտիվորեն քննարկվում է: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է EADaily.com-ը:

ՀՀ կառավարությունը մայիսի 5-ին հավանության է արժանացրել ԼՂՀ ճանաչման մասին օրինագիծը: Եզրակացության մեջ նշված է, որ «այդ որոշման ընդունումը ՀՀ-ի ու Արցախի ներկայացուցիչների քննարկման արդյունք է և պայմանավորված է հետագա հնարավոր գործընթացներով, այդ թվում արտաքին գործոններով»: Օրինագծի հեղինակներ են ընդդիմադիր պատգամավորներ Զարուհի Փոստանջյանն ու Հրանտ Բագրատյանը:

«Ինձ հայտնի է, որ այդպիսի հանդիպման հնարավորությունն այս պահին քննարկվում է: Հանդիպման անցկացման, հստակ ամսվաթվի, վայրի մասին որոշումն դեռևս չի կայացվել», - նշել է նա: Նրա խոսքով, այժմ կողմերը միմյանց հետ կապի մեջ են՝ հասկանալու համար, ինչպիսի հանդիպում կարող է կայանալ և ինչ դրանից ակնկալել: Զախարովան հիշեցրել է Մոսկվայի դիրքորոշման մասին, որ Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը պետք է որոշվի քաղաքական-դիվանագիտական միջոցներով:

Նա նշել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքների թվում կան այնպիսի դրույթներ, որոնք առկա են 2009-2013թթ.-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններում: Այնտեղ նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի իրավական ուժ ունեցող ժողովուրդի ազատ կամարտահայտության հանրաքվեի միջոցով: ՌԴ-ը, ըստ նրա, պատրաստ է բոլոր ջանքերը գործադրել այդ նպատակին հասնելու համար:

Հատկանշական է, որ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մարկ Տոները նույն խնդրի վերաբերյալ ասել էր, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կորոշվի միայն հակամարտության համապարփակ կարգավորման դեպքում: Նրա խոսքով, ԱՄՆ-ը կոչ է անում հակամարտության մասնակիցներին վերադառնալ բանակցային սեղանի շուրջ: Նա հույս է հայտնել, որ բանակցություններին վերադարձը կօգնի գտնել խնդրի կարգավորումը: Տոները հիշեցրել է, որ ԱՄՆ-ը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

Նախորդ շաբաթ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ միայն երեք պայմանների առկայության պարագայում կարող են վերսկսվել բանակցությունները՝ շփման գոտում միջադեպերի հետաքննության մեխանիզմների կիրառում, հրադադարի ռեժիմի խախտման դեպքում հասցեական գնահատականներ միջնորդների կողմից և երաշխիքներ, որ Ադրբեջանը չի դիմի ուժային գործողությունների Ղարաբաղի դեմ: