25.11.2024
ՌԴ ԱԳՆ. ՌԴ-ը պատրաստ է աջակցել Ղարաբաղի կարգավիճակի որոշմանը
prev Նախորդ նորություն

Ուորլիք. Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով

Ղարաբաղյան հակամարտության կողմերը պետք է խստորեն պահպանեն հրադադարի համաձայնագիրը՝ հակամատության խաղաղ, համապարփակ կարգավորման համար: Այդ մասին Trend-ին հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

"ԱՄՆ-ի, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դիրքորոշումն է: Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող կարգավորվել ռազմական ճանապարհով", - ասել է նա:

Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կորոշվի միայն հակամարտության համապարփակ կարգավորման դեպքում: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մարկ Տոները:

Նրա խոսքով, ԱՄՆ-ը կոչ է անում հակամարտության մասնակիցներին վերադառնալ բանակցային սեղանի շուրջ: Նա հույս է հայտնել, որ բանակցություններին վերադարձը կօգնի գտնել խնդրի կարգավորումը: Տոները նշել է, որ ԱՄՆ-ը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը: