25.11.2024
Ուորլիք. Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի ՊՆ. «Հայերն ամեն ժամ պետք է սպասեն օկուպացված տարածքների ազատագրմանը»

«Հայերն ամեն օր, ամեն ժամ և ամեն րոպե պետք է սպասեն օկուպացված տարածքների ազատագրմանը և երկրի տարածքային ամբողջականության լիակատար վերականգնմանը Ադրբեջանի զինված ուժերի կողմից», - այսօր հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ մեկնաբանելով մայիսի 8-9-ից առաջ ադրբեջանական զինուժի կողմից ծրագրվող հարձակման մասին հաղորդումները, հայտնում է Ազատությունը:

«Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանական ռազմական գերատեսչությունը վստահեցրել է, թե «դա անխուսափելի կդառնա Հայաստանի կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ ադրբեջանական օկուպացված տարածքներից զորքերի անմիջապես և անվերապահ դուրսբերման մասին բանաձևերը և որոշումները չկատարելու դեպքում»:

Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարության տվյալներով, որոնք հաստատել է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը, այս օրերին Նախիջևանի և ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի երկայնքով նկատվում է Ադրբեջանի զորքերի և զինտեխնիկայի կուտակումներ: Սակայն իրավիճակն ամբողջությամբ հայկական բանակի վերահսկողության տակ է, հայտնում են ՀՀ ՊՆ-ից: