25.11.2024
Սլուցկի. Ղարաբաղում նոր իրավիճակը կարող է սրվել
prev Նախորդ նորություն

Ադրբեջանցի պատգամավորներն առաջարկում են չեղարկել վիզային ռեժիմը Թուրքիայի հետ

Ադրբեջանի և Թուրքիայի միջև վիզային ռեժիմը պետք է չեղարկվի կամ վիզաների ժամկետները պետք է երկարացվեն: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը: Նովրուզովը նշել է, որ Թուրքիան ու Ադրբեջանը՝ մեկ ազգ են և երկու պետություն:

Նա նշել է, որ վերջին իրադարձություններ մեկ անգամ ևս ապացուցեցին, որ Թուրքիան միշտ աջակցում է Ադրբեջանին:

Նա նշել է, որ երեք ամսվա վիզաներից ամենաշատը տուժում է Նախիջևանի բնակչությունը: "Թուրքիայում աշխատող Նախիջևանի բնակիչները ստիպված են հետ վերադառնալ ամեն երեք ամիսը մեկ: Նրանք այնտեղ վաստակած գումարները ստիպված են լինում ծախսել ճանապարհներին: Նախնական փուլում վիզային ռեժիմը պետք է չեղարկվի գոնե ինքնավար հանրապետության բնակիչների համար", - ասել է նա: