25.11.2024
ՌԴ-ում ՀՀ դեսպանի գործունեության որոշ
prev Նախորդ նորություն

Սլուցկի. Ղարաբաղում նոր իրավիճակը կարող է սրվել

Երևանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումը կարող է սահմանին նոր բռնությունների էսկալացիայի հանգեցնի: Այդ մասին հայտարարել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին:

Նրա խոսքով, Երևանի դիրքորոշումը միշտ էլ ուղղված է եղել դեպի Լեռնային Ղարաբաղի ճանաչում, ինչը հակասում է ադրբեջանական կողմի դիրքորոշմանը և չի մոտեցնում հակամարտող կողմերին դեպի կարգավորում:

Սլուցկին նշել է, որ հակառակը, օրինագիծը կարող է ամրագրել Լեռնային Ղարաբաղի անկախությունը Երևանի պատկերացմամբ և դրանով հանգեցնել պաշտոնական Բաքվի կտրուկ հակազդմանը: Նա հավելել է, որ այդ որոշումը կարող է նոր էսկալացիայի հանգեցնել սահմանին, փոխանցում РБК-ն:

ՀՀ կառավարությունը մայիսի հինգին հավանության է արժանացրել ԼՂՀ ճանաչման օրինագիծի մասին իր երզրակացությունը: Եզրակացության մեջ նշված է, որ «այդ որոշման ընդունումը ՀՀ-ի ու Արցախի ներկայացուցիչների քննարկման արդյունք է և պայմանավորված է հետագա հնարավոր գործընթացներով, այդ թվում արտաքին գործոններով»:

Օրինագծի հեղինակներ են ընդդիմադիր պատգամավորներ Զարուհի Փոստանջյանն ու Հրանտ Բագրատյանը: Բաքուն հայտարարել, որ ՀՀ-ի կողմից Ղարաբաղի ճանաչումը վերջ կդնի բանակցություններին և կմեծացնի պատերազմի վտանգը: