25.11.2024
Դավութօղլուն լքում է ԱԶԿ-ի առաջնորդի պաշտոնը
prev Նախորդ նորություն

ՌԴ-ում ՀՀ դեսպանի գործունեության որոշ "լեզվական խոչընդոտների" մասին

Վերջին շրջանում ՀՀ ԱԳՆ ու անձամբ նախարար Էդվարդ Նալբանդյանի գործունեությունը բուռն քննադատության են ենթարկում հայաստանյան ԶԼՄ-ները և բլոգերները: Սակայն անգամ այդ ֆոնին իր պասիվությամբ աչքի են ընկնում աշխարհի շատ երկրներում հայկական դեսպանատները:

Հավանաբար, շատ դեսպաններ այդ պաշտոններին վերաբերվում են ոչ թե որպես ՀՀ-ի ազգային, պետական շահերին ծառայելու և տեղի հայ համայնքներին օգնելու պարտականություն, այլ պետբյուջեի հաշվին անհոգ ժամանակ անցկացնելու հնարավորություն: Անձամբ ճանաչելով շատ պատրաստված և պրոֆեսիոնալ դիվանագետների ՀՀ ԱԳՆ-ում՝ հարցեր է ծագում, թեկնածուների ընտրության մեխանիզմի մասին: Հատկապես այն երկրների, որոնք ունեն ՀՀ-ի համար ռազմավարական նշանակություն:

Մեծագույն հարգանք տածելով լեգենդար սպորտսմեն Յուրի Վարդանյանի նկատմամբ, անհասկանալի է, թե ինչ չափանիշներով են առաջնորդվել ՀՀ իշխանությունները՝ նրան Վրաստանում դեսպան նշանակելով: ՀՀ-ի համար կարևորագույն նշանակություն ունեցող երկիր է ուղարկվում մի մարդ, ով դիվանագիտական աշխատանքի փորձ չունի: Այդպիսի մարդու կարելի է դեսպան նշանակել ինչ-որ աֆրիկյան կամ ասիական երկիրում:

Ոչ պակաս կարևոր է նաև ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանի դերը, ավելի ճիշտ անգործությունը, ցանկության բացակայությունը ներկայացնել հայկական կողմի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության հարցում, անգամ քառօրյա պատերազմից հետո: Եսայանի գործունությունը կոնտրաստի մեջ է մտնում նրա ադրբեջանցի գործընկեր, դեսպան Փոլաթ Բյուլբյուլ-օղլըը ակտիվության հետ:

ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը վերջապես որոշել է իր մասին հիշեցնել ՌԴ-ի տեղեկատվական դաշտում:

VERELQ-ին հաջողվել է ստանալ հայկական դեսպանության՝ ՌԴ-ի առաջատար ԶԼՄ-ներին ուղարկված մամուլի հաղորդագրության պատճեն: Այն ընթերցելուց հետո հարց է ծագում, միթե ՀՀ-ի դեսպանատանը չի գտնվել մի մարդ, ով կարող է նորմալ և հասկանալի ռուսերեն լեզվով հայկական կողմի դիրքորոշումը տեղ հասցնել հակամարտության մասին:

Ներկայացնում ենք Եսայանի պատասխանի տեքստը՝ մեկնաբանություններն ավելորոդ են:

ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մամուլի հաղորդագրություն.

Պարոն Եսայան, այս օրերին Ադրբեջանում լայնորեն քննարկվում է ՀՀ-ի կողմից Լեռնային Ղարաբաղը ճանաչելու հնարավորությունը, ինչը, ըստ նրանց, կարող է պատճառ դառնալ ռազմական գործողությունների վերսկսման համար: Ինչպե՞ս կմեկնաբանեք իրադարձությունների զարգացումը:

Օլեգ Եսայան. ՀՀ-ի կողմից ելնելով կոնկրետ իրավիճակից ԼՂՀ ճանաչելու հնարավորության մասին որպես հայկական կողմի պաշտոնական դիրքորոշում հստակ արտահայտել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ինչպես նախկինում, այնպես էլ այժմ:

Սակայն ադրբեջանցի քաղաքական գործիչների և դիվանագետների հիվանդ երևակության նոր բորբոքը, հատկապես պատերազմի վերսկսման սպառնալիքների տեսքով, ինչի ֆորմալ պատճառը ՀՀ խորհրդարանի երկու պատգամավորների նախաձեռնություն էր ԼՂՀ ճանաչելու հետ կապված, որոշակի եզրահանգումների տեղիք է տալիս:

Լեռնային Ղարաբաղի դեմ ապրիլի սկզբին ադրբեջանական լայնածավալ ռազմական ագրեսիան նրա գաղափարախոսները բացատրել են այսպես կոչված "օկուպացված տարածքները" ազատագրելու անհրաժեշտությամբ: Սակայն բլիցկրիգի ամբողջությամբ տապալումից հետո այդ գործողությունների մոտիվիացիան վերափոխվեց և դարձավ "հայկական կողմի սադրանքների" պատասխանելու անհրաժեշտություն՝ մեղադերելով ՀՀ-ին նաև ստատուս-քվոն պահպանելու մեջ: Մեկ րոպե անգամ չմտածելով, թե ինչի համար հայկական կողմը պետք է ցանկանա խախտել հրադադարը:

Քաղաքական-դիվանագիտական սրացումներից և պարբերաբար դարձած հրադադարի ռեժիմի խախտումբերով Ադրբեջանը կարծեթ թե ՀՀ-ի դրդում է այն որոշման կայացմանը, որի դեմ այսքան հիսթերիկ ձևով այժմ արձագանքում է: