14.05.2026
Ով ՔՊ-ին ընտրեց, ընտրելու է Ալիևին ու Էրդողանին. Ծառուկյան
prev Նախորդ նորություն

ՀՀ–ում հակաքաղցկեղային թանկարժեք դեղ են կեղծել. ահազանգ

Հայաստանում կրկին դեղի կեղծ սերիայի ահազանգ է ստացվել: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։

«Մայիսի 11-ին «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ստացված գրության համաձայն՝ Հոֆման-Լա Ռոշ ընկերությունը տեղեկատվություն է տրամադրել Պերջետա (պերտուզումաբ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 30մգ/մլ, ապակե սրվակ 14մլ դեղի N7796 սերիայի կեղծման դեպքի վերաբերյալ»,–ասված է հաղորդագրության մեջ։

ԱԱՏՄ–ից խնդրում են ուշադիր լինել և խուսափել N7796 սերիայով դեղի օգտագործումից։

Նշենք, «Պերջետա» դեղամիջոցը քաղցկեղի դեմ պայքարի միջոց է և արժե 999 հազար դրամ։ Ցավոք, սա առաջին դեպքը չէ, երբ մարդու կյանքը փրկելու համար նախատեսված դեղորայքը ստահակները կեղծում են:
 

Ինչ է պահանջում դատախազությունը բռնագանձել ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հովսեփյանից
Հաջորդ նորություն next