Ով ՔՊ-ին ընտրեց, ընտրելու է Ալիևին ու Էրդողանին. Ծառուկյան
Այս իշխանությունը չի կարողանում կառավարել, իսկ եթե իշխանությունը չի կարողանում ղեկավարել, ապա նա պետք է գնա. այս մասին Տավուշի մարզի համայնքներում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Նրա խոսքով՝ իշխանության պատճառով մի ամբողջ ժողովուրդ չպետք է տուժի, հեղինակազրկվի։ Նա մատնանշեց բոլոր այն խնդիրները, որոնք ՀՀ գլխին բերել են այս իշխանությունները. 15 մլրդ դոլարի հասնող արտաքին պարտք, ծանր սոցիալական վիճակ, և այդ 15 մլրդ դոլարով որևէ լուրջ տնտեսական ծրագիր չի իրագործվել, որևէ գործարան չի կառուցվել:
"Ես Հարվարդ չեմ ավարտել, այլ կյանքի դպրոց եմ ավարտել: Անհնարին ոչինչ չկա, ամեն ինչ էլ լուծելի է, միայն պետք են ճիշտ մասնագետներ, կուսակցական պատկանելիությունը չպետք է կապ ունենա, այլ մարդու գիտելիքը, աշխատանքը, հարգանքը: Այսօր ասում է՝ Ծառուկյանին ընտրեցիք, ընտրելու եք Լուկաշենկոյին, ես էլ ասում եմ՝ ով ՔՊ-ին ընտրեց, ընտրելու է Ալիևին ու Էրդողանին»,- հայտարարեց Գագիկ Ծառուկյանը:
ԲՀԿ առաջնորդը հանդիպման մասնակիցներին հորդորեց անպայման մասնակցել ընտրություններին՝ քվեարկելով իրենց խղճին համապատասխան։
Մանրամասները՝ տեսանյութում