14.05.2026
Եկեղեցու թեմայի վրա վետո են դրել
prev Նախորդ նորություն

ԿԸՀ-ն ու ՄԻՊ-ը թեթև կշտամբել են Փաշինյանին՝ առանց ՔՊ-ն ուղիղ մատնանշելու

Նախօրեին Արագածոտնի մարզում իշխող «Քաղաքացիական պայմանագրի» քարոզարշավին՝ դասապրոցեսի ժամին,  աշակերտներ ու մանկավարժներ են մասնակից եղել: Այս փաստը տեղ գտավ մամուլում, մեծ քննադատության ալիք բարձրացրեց, ինչը պարտադրեց ԿԸՀ-ին հանդես գալ հայտարարությամբ.


"Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կրկին իրազեկում է՝ վարչական ռեսուրսները մարդկային, ֆինանսական և նյութական այն միջոցներն են, որոնց ընտրությունների ժամանակ տիրապետում են հանրային պաշտոններ և հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձինք, որը պայմանավորված է հանրային ոլորտում անձնակազմի, ֆինանսների և հատկացումների նկատմամբ նրանց վերահսկողությամբ:


Արգելվում է նախընտրական քարոզչության կազմակերպման և իրականացման ընթացքում վարչական ռեսուրսի օգտագործումը հանրային ծառայության մեջ գտնվողներին, առողջապահական կամ բժշկական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատողներին իրենց լիազորություններն իրականացնելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս։


Եւս մեկ անգամ կոչ ենք անում նախընտրական քարոզչությունն իրականացնել Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքից բխող կարգավորումների շրջանակում",- ասված է ԿԸՀ հայտարարության մեջ։


Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ևս հանդես է եկել մի անատամ հայտարարությամբ, որում թեթև կշտամբել է իշխանությանը՝ առանց ուղիղ հասցեատիրոջը մատնանշելու.


"Նախընտրական քարոզարշավի ընթացքում ուսումնական գործընթացի խաթարման վերաբերյալ հրապարակված տեղեկությունների առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում ընդգծել, որ ընտրական գործընթացների ընթացքում երեխաների կրթության իրավունքի անխոչընդոտ, շարունակական և լիարժեք իրացումը պետք է լինի առաջնահերթ և երաշխավորված։


Պաշտպանը վերահաստատում է, որ պետությունը, կրթական հաստատությունները և բոլոր իրավասու մարմինները պարտավոր են երաշխավորել այնպիսի միջավայր, որտեղ ուսումնական գործընթացը չի խաթարվի որևէ արտաքին միջամտությամբ, այդ թվում՝ քաղաքական գործընթացներով պայմանավորված գործողություններով։


Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է կրթական հաստատությունների և իրավասու մարմինների կողմից այնպիսի գործելակերպի ապահովումը, որը կբացառի դասաժամերի ընթացքում ուսումնական գործընթացի ընդհատումը կամ խաթարումը։


Պաշտպանի աշխատակազմը շարունակում է մշտադիտարկել ընտրական գործընթացների ընթացքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը՝ իր մանդատի շրջանակում ապահովելով անաչառ, անկախ և ապաքաղաքական գործունեություն",- ասված է ՄԻՊ հայտարարության մեջ:


Սակայն, ինչպես նկատելի է, պետական այս լառույցներից և ոչ մեկը ուղիղ ՔՊ կուսակցության անունը չի հնչեցրել, որ հենց Նիկոլ Փաշինյանի քարոզչությանը մասնակցելու համար (!) երեխաները կտրվել դասապրոցեսից, նույնը նաև նրանց ուսուցիչները:


Ի դեպ, Փաշինյանն էլ իրեն ուղղված հարցին հավաստիացրել է՝ որևէ խախտում անհետևեանք չի մնա, քննություն կընթանա:


Իսկ մենք պատկերացնենք, թե ինչ իրավական հետևանքներ ու տեղեկատվական աղմուկ կբարձրանար, եթե սա տեղի ունենար ընդդիմության քարոզարշավի ժամանակ...

Ով ՔՊ-ին ընտրեց, ընտրելու է Ալիևին ու Էրդողանին. Ծառուկյան
Հաջորդ նորություն next