25.11.2024
Մինսկը պատրաստ է լսել ՀԱՊԿ գործընկերների քննադատությունը
prev Նախորդ նորություն

Դավութօղլուն լքում է ԱԶԿ-ի առաջնորդի պաշտոնը

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն չի առաջադրելու իր թեկնածությունը Արդարության և զարգացում իշխող կուսակցության նախագահի պաշտոնում: Այդ մասին հայտնում է NTV հեռուստաընկերությունը:

Դա կարող է նշանակել, որ Դավութօղլուն չի պայքարելու վարչապետի աթոռի համար, քանի որ Թուրքիայի ավանդաբար վարչապետը նաև իշխող կուսակցության առաջնորդն է: Արդարություն և զարգացում կուսակցության հաջորդ համագումարը կկայանա մայիսին, որտեղ էլ կընտրվի նոր ղեկավարություն:

Դավութօղլուի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հակասությունները սրվել են վերջին շաբաթներին, փոխանցում է Reuters-ը: Դրանք վերաբերրվում էին ԵՄ-ի հետ հարաբերություններին:

ATR ղրիմ-թաթարական ռեսուրսի աշխատակից Օսման Փաշաևի կարծիքով, ով երկար տարիներ աշխատել է Թուրքիայում, Թուրքիայի տեղի է ունեցել եթե ոչ պետական, ապա հեղաշրջում: Իր Facebook էջում Փաշաևը նշել է, որ առաջին անգամ երկրի պատմության մեջ վարչապետը հեռանում է ոչ թե կառավարության կազմաքանդման, խորհրդարանում անվստահության քվեի, այլ իշխող ուժի ներսում ներկուսակցական տարաձայնությունների պատճառով:

Փորձագետը նշել է, որ Աթաթուրքի ժամանակներից առաջին անգամ գործող նախագահը խորհրդարանական համակարգում որոշելու է, թե ով է լինելու կառավարության ղեկավար: Եվ այժմ ով էլ լինի վարչապետ, կառավարության փաստացի ղեկավար կլինի նախագահ Էրդողանը: