14.05.2026
Յուրաքանչյուր չորրորդ երեխայի ծնունդի համար ընտանիքը կստանա 2 մլն դրամ. «Ուժեղ Հայաստան»
prev Նախորդ նորություն

Գյումրիի 102-րդ ռազմաբազան պիտի գործի ՀՀ օրենքներին համապատասխան. Փաշինյան

Գյումրիի 102-րդ ռազմաբազան պիտի գործի ՀՀ օրենքներին համապատասխան: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Նրա խոսքով, անկախ նրանից, թե ինչ օրենքներ են գործում ՌԴ-ում, Գյումրիի ռազմաբազան պետք է գործի ՀՀ օրենսդրության շրջանակում.


"Այս իմաստով ես մտավախություն չունեմ, որ Գյումրիում գտնվող ռուսական 102-րդ ռազմաբազան գործի կդրվի Հայաստանում ձերբակալված Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին պաշտպանելու համար",- ասաց նա ի պատասխան լրագրողի հարցի:


Նա անդրադարձավ նաև ՀՀ-ՌԴ հարաբերություններին.


"Ռուսաստան կատարած այցիս ժամանակ մեր գործընկերներից մեկը պնդեց, թե Հայաստան-ԵՄ գործակցությունը վնասում է Ռուսաստանի շահերին։ Ես արձագանքեցի, որ մենք նման նպատակ չունենք, և խնդրեցի գոնե մեկ օրինակ բերել, թե հատկապես ինչ առարկայական վնաս է հասցրել այդ համագործակցությունը ՌԴ-ին, սակայն ի պատասխան լռություն էր։ Այս հարցը տվել եմ երկրորդ անգամ, և պատասխանը կրկին լռություն է եղել։ Մեր քաղաքականության մեջ չկա դավադրություն կամ որևէ մեկի դեմ ուղղված գործողություն։ Մենք թափանցիկ ասում ենք՝ Հայաստանն ու ժողովուրդը միշտ պետք է այլընտրանք ունենան։ Կան ԵՄ-ն ու ԵԱՏՄ-ն, և մեր ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա որոշելու, թե որ ռազմավարությունն է իր համար ամենահեռանկարայինն ու շահավետը։ Նեղանալու կամ վիճելու տեղ չկա, մենք վեճերի մեջ չենք մտնելու",- ասաց նա:


Փաշինյանը նեղսրտեց, թե ընտրությունների մասնակիցները, դիտորդները, այդ թվում նաև Հայաստանից դուրս, փորձում են հունիսի 7ին կայանալիքընտրություններին աշխարհաքաղաքական համատեքստ կամ ենթատեքստ հաղորդել, սակայն դրանք չեն կարող նման բնույթ ունենալ, քանի որ "Հայաստանը վարում է հավասարակշռող և հավասարակշռված քաղաքականություն"։


"Հայաստանը հստակ հայտարարել է, որ չի միանալու ՌԴ դեմ պատժամիջոցների ռեժիմներին, բայց նաև քայլեր չի ձեռնարկի, որոնք կարող են երկիրը հասցնել պատժամիջոցների տակ հայտնվելուն։ Այդ մասին մենք ասել ենք և՛ Ռուսաստանի, և՛ Եվրամիության գործընկերներին։ Մենք որևէ բան չենք ուզում անել Ռուսաստանի դեմ, սակայն մենք ունենք գիծ. եթե մենք զգանք, որ որևէ քայլ անելիս մենք ինքներս են ընկնում սանկցիաների տակ, մենք չենք անելու այդ քայլերը",- հավելել է Փաշինյանը։


Հիշեցնենք, այսօր հայտնի դարձավ, որ ՌԴ-ն Հայաստանը ներառել է իր քաղաքացիների ձերբшկшլմшն բարձր ռիսկ ունեցող երկրների ցանկում:


 


 

Փաշինյանը դատական հայց է ներկայացրել Սամվել Կարապետյանի դեմ
Հաջորդ նորություն next