14.05.2026
ՀՀ-ն ընդլայնում է աջակցությունը ֆերմերներին. շեմը հասցվել է 1000 անասնագլխի
prev Նախորդ նորություն

Խուզարկություններով ու ձերբակալություններով մեզ չեք վախեցնի. «Հայաստան» դաշինք

«Խուզարկություններով ու ձերբակալություններով մեզ չեք վախեցնի։ Սպիտակի մեր գրասենյակում տեղի ունեցող գործողությունները և մեր թիմակիցների թիրախավորումը անակնկալ չէ։ Իրավապահ համակարգի նմանօրինակ գործելաոճը վաղուց արդեն դարձել է գործող վարչախմբի ձեռագիրը»։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաստան» դաշինքը։


«Այս գործողությունները ևս մեկ անգամ փաստում են.


իշխանությունը չունի հանրային աջակցություն և սեփական ուժերի հանդեպ վստահություն եւ իր վերարտադրությունը ապահովելու համար դիմում է նման քայլերի։


Տեղի ունեցողը ոչ թե իրավական գործընթաց է, այլ հերթական էժանագին փորձ՝ խոչընդոտելու մեր կառույցների բնականոն աշխատանքը։


Նմանատիպ մեթոդներով իշխանությունը փորձում է վախի մթնոլորտ սփռել, սակայն սա միայն ամրապնդում է մեր համոզմունքը, որ ընտրված ճանապարհը ճիշտ է։


Որևէ խուզարկություն կամ ձերբակալություն չի կարող փոխել մեր քաղաքական օրակարգը. մեր թիմը գիտի ինչի համար է պայքարում։


Մեր քաղաքացիներին կոչ ենք անում իշխանության կողմից իրականացված բոլոր հակաիրավական քայլերի պատասխանը տալ հունիսի 7-ին՝ մերժելով Հայաստանում հաստատված ավտորիտար ռեժիմին»,–նշված է հայտարարության մեջ։


 

ՌԴ-ն Հայաստանը ներառել է իր քաղաքացիների ձերբшկшլմшն բարձր ռիսկ ունեցող երկրների ցանկում
Հաջորդ նորություն next