24.11.2024
Բացի «Արմնյուզից» և «TV5»-ից. 5 ՀԸ կստանա համապետական սփռման իրավունք
prev Նախորդ նորություն

#SanctionAliyev-ն առաջ գնալու միակ ճանապարհն է. Տիգրան Բալայան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վրա պետք է պատժամիջոցներ կիրառել, վստահ է Նիդեռլանդներում եւ համատեղության կարգով Լյուքսեմբուրգում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը:


«Երկու ամիս առաջ՝ 19.11.2020-ին, Եվրոպական Միության Խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ, որում կողմերին կոչ արեց քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ։ Քանի դեռ Իլհամ Ալիևի վարչակարգը հակառակն էր անում։ #SanctionAliyev-ն առաջ գնալու միակ ճանապարհն է», - գրել է նա Facebook-ի իր էջում։



VERELQ-ը հիշեցնում է, որ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը Ադրբեջանի զինված ուժերը Թուրքիայի մասնակցությամբ ագրեսիա են իրականացրել Արցախի դեմ։ Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից սկսած հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի եւ բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:


Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման եւ ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը:


Ռուսական խաղաղապահ զորակազմի հիմքը կազմում են Կենտրոնական ռազմական օկրուգի 15 առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) ստորաբաժանումները: