25.11.2024
Մեկ օրում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 448 նոր դեպք և 18 մահ
prev Նախորդ նորություն

Գործադիրը հաստատեց ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման մինչև 2040թ ռազմավարական ծրագիրը

ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրին (մինչև 2040 թվականը) և դրա իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցին:


Այն մշակվել է, հաշվի առնելով էներգետիկայի բնագավառում վերջին տարիների զարգացումները, տեխնոլոգիական փոփոխությունները, ինչպես նաև նպատակ ունենալով նախանշել և մեկտեղել էներգետիկ ոլորտի կայուն զարգացման ուղենիշները:


«2015թ. ընդունված «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036թ.) զարգացման ուղիները» ներկայում ամբողջությամբ չէր արտացոլում ՀՀ կառավարության կողմից էներգետիկայի ոլորտում վարվող քաղաքականությունը, ոլորտի ընթացիկ իրավիճակը և զարգացման հեռանկարները: Փաստաթղթի հիմնական նպատակն է էներգետիկայի ոլորտի ռազմավարական պլանավորումը:


Էներգետիկայի ոլորտի ռազմավարությունը, ինչպես նաև մի շարք այլ իրավական ակտեր կորցրել են արդիականությունը և անհրաժեշտություն է առաջացել վերանայել ու համապատասխանացնել ժամանակի պահանջներին, ինչպես նաև մշակել ռազմավարական նոր ծրագիր և դրա իրականացումն ապահովող ծրագիր-ժամանակացույց:


Որոշման նախագծի ընդունմամբ կսահմանվեն մինչև 2040թ. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման հիմնական ուղղությունները և դրա իրագործումն ապահովող միջոցառումները»,- ասված է գործադիրի հիմնավորման մեջ: