21.04.2025
Ադրբեջանի սոցցանցերը լի են հայ երեխաներին սպանելու, խոշտանգելու կոչերով. ՄԻՊ-ի զգուշացումը
prev Նախորդ նորություն

Մեկ օրում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 448 նոր դեպք և 18 մահ

Հունվարի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 163576 դեպք, որոնցից 151849-ն` առողջացած, 2963-ը` մահվան ելքով:


ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8043 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 616520 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 2612 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 448 նոր դեպք: Ունենք 603 առողջացած և 12 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 721 է:


 

Գործադիրը հաստատեց ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման մինչև 2040թ ռազմավարական ծրագիրը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար