24.11.2024
Ժամկետային զինծառայողները պատերազմում դարձան սպա
prev Նախորդ նորություն

Օհանյան. հակառակորդը ցանկացած պահի կարող է վերսկսել գործողությունները

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի զորքերի կուտակումների վերաբերյալ ՀՀ ՊՆ-ն վերլուծություններ է կատարում, որոնք բանակի առջեւ դրված խնդիրներ շրջանակներում են: Այս մասին ԱԺ-ում պատգամավորների հետ փակ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ԼՂՀ սահմանին ադրբեջանական զորքերի կուտակումներին:

«Մենք իհարկե իրադրության գնահատման, հակառակորդի գնահատման, մեր ուժերի գնահատման շրջանակներում հետեւություններ ենք անում հակառակորդի հնարավոր գորողություների բնույթի եւ այլ խնդիրների շրջանակներում: Իհարկե այսօր իրավիճակը առաջնային գծում լարված է, եւ ցանկացած ժամանակ ցանկացած գործուղություներ կարող են լինել»,- ասաց Սեյրան Օհանյանը՝ նշելով, որ հայկական բանակը՝ հանձինս ԼՂՀ ՊԲ-ի, իր առջեւ դրված խնդիրներն իրականացնում է բարձր մակարդակի: Նրա խոսքով՝ այս պահին սահմանին ժամանակավոր հրադադար է, հայտնում է armtimes.com-ը:

Հայկական երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների ունեցած տեղեկությունները, որ ադրբեջանական զինուժը զինտեխնիկայի ու սպառազինության կուտակումներ ու տեղաշարժեր է իրականացնում շփման գծում: Ներկայիս կուտակումներն ու տեղաշարժերը ամենախոշորն են քառօրյա պատերազմից հետո: Այդ ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ Բաքուն նոր սադրանքների կամ նոր արկածախնդրության է նախապատրաստվում Արցախի դեմ:

Դիտարկմանը, թե կարծիքներ կան, որ հայկական կողմը պետք է ին-չոր կերպ առաջ գնա, Սեյրան Օհանյանն արձագանքեց. «Ես առաջարկում եմ, որ յուրաքանչյուրն իր կարծիքը թողնի իր համար: Կա ռազմաքաղաքական ղեկավարություն, որը որ որոշումներ է կայացնում, եւ այդ պետական կարեւորության բոլոր որոշումները քննարկվում են համապատասխան ատյաններում»:

Անդրադառնալով ՀՀ բարձրաստիճան 3 զինվորականների պաշտոնանկությունը՝ նախարարը նշեց, որ այն միտված է բանակի կառավարման համակարգը ավելի բարելավելուն: «Այս պահի հետ կապ ունեն (պաշտոնանկությունները) անկասկած եւ միտված են ընդհանուր առմամբ մեր կառավարման համակարգը ավելի բարելավելուն»,- ասաց Սեյրան Օհանյանը: Հարցին՝ ինչու նրանք քրեական պատասխանատվության չեն ենթարկվում, եթե պատերազմի ընթացքում թույլ են տվել բացթողումներ, նախարարը պատասխանեց, որ նրանք քրեական պատասխանատվության չեն ենթարկվի, որովհետեւ նրանց գործունեությունը քրեական պատասխանատվության ենթարկելու չէ, հայտնում է news.am-ը:

«Բանակում քրեական գործերը հարուցվում են իրավապահ մարմինների վերահսկողության ներքո, համապատասխան հետաքննությունների անցկացման շրջանակներում: Այդ գործունեությունը համակարգված է: Բանակում էլ, ինչպես մնացած կառույցներում, կան հարուցված բազմաթիվ քրեական գործեր, որոնց ավարտից հետո համապատասխան հետեւություններ կատարվում են: Ինչ վերաբերում է նրանց գործունեությանը, պետք է ասեմ հետեւյալը՝ պաշտպանության բանակը Լեռնային Ղարաբաղի հանրապետության տարածքում իր առջեւ դրված խնդիրը լիարժեք կատարել է, հասել է հաջողության, հակառակորդին զրկել է մարտավարական առավելություններից: Բանակն այն կառույցը չէ, որ կարելի է ասել՝ համապատասխան միջոցառումներ ինքնուրույն չի ձեռնարկել բացասական երեւույթների դեմ պայքարի շրջանակում»,- ասաց նա:

Ըստ tert.am-ի, Անդրադառնալով 200 միլիոն դոլարի վարկային համաձայնագրով ՌԴ-ից զենքի ձեռքբերման մասին հարցին՝ նախարարը պատասխանեց. «Համապատասխան աշխատանքներ են տարվում ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում զենքի ձեռքբերման տեմպերի արագացման ուղղությամբ»:

Դիտարկմանը, որ կառավարության առաջիկա նիստում քննարկվելու է Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հարցը, նախարարը պատասխանեց, որ տեղյակ չէ: Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում ՀՀ-ի կողմից Արցախի անկախության ճանաչմանը, Սեյրան Օհանյանը կարճ պատասխանեց. «Ես իմ հայրենիքը միշտ էլ ճանաչում եմ»: